
Բայդենը ներում է շնորհել իր ընտանիքի անդամներին ԱՄՆ նախագահի պաշտոնում լինելու վերջին րոպեներին

Ջո Բայդենը ներում է շնորհել իր ընտանիքի անդամներին նախագահի պաշտոնում իր վերջին րոպեների ընթացքում, այդ թվում՝ իր եղբայրներին՝ Ջեյմսին և Ֆրենսիսին և քրոջը՝ Վալերիին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Իմ ընտանիքը ենթարկվել է մշտական հարձակումների և սպառնալիքների՝ ուղղված բացառապես ինձ վնասելուն. սա կուսակցական քաղաքականության ամենավատ օրինակն է։ Ցավոք սրտի, ես հիմքեր չունեմ հավատալու, որ այդ հարձակումները կդադարեն»,- ասվում է նրա հայտարարության մեջ:
«Այդ իսկ պատճառով ես օգտագործում եմ Սահմանադրությամբ ինձ տրված լիազորությունը՝ ներում շնորհելու Ջեյմս Բայդենին, Սառա Ջոնս Բայդենին, Վալերի Բայդեն Օուենսին, Ջոն Օուենսին և Ֆրենսիս Բայդենին», – ասվում է հայտարարության մեջ։