Բաժիններ՝

Թրամփը ներում է շնորհել 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակված իր 1500 աջակիցներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալությունից մի քանի ժամ հետո ներում է շնորհել իր 1500 աջակիցներին, որոնք 2021 թ. հունվարի 6-ին հարձակվել էին Կապիտոլիումի վրա՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը հաստատի նախագահ ընտրված Ջո Բայդենի թեկնածությունը։

Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործակալությունը նշում է, որ Թրամփի այս որոշումն, ամենայն հավանականությամբ, դժգոհություն կառաջացնի ոստիկանության, օրենսդիրների և այն մարդկանց շրջանում, որոնք տուժել են 2021 թ. հունվարի 6-ի իրադարձությունների ժամանակ։

Այդ հարձակմանն ուղեկցող քաոսի ժամանակ զոհվել էր 4 մարդ, այդ թվում՝ Թրամփի աջակիցներից մեկը, որի վրա կրակել էին ոստիկանները։ Նաև տուժել էր շուրջ 140 ոստիկան, որոնց վրա քիմիական նյութեր էին լցվել, որոնց հարվածել էին տարբեր առարկաներով։

«Խոստումը պահող» և «Հպարտ տղաներ» ծայրահեղ աջ աշխարհազորային խմբերի 14 ղեկավարներ, որոնք երկարաժամկետ ազատազրկման են դատապարտված, վաղաժամ ազատ կարձակվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս