Բաժիններ՝

Հայտնի է դարձել Թրամփի չհրապարակված հրամանագրերի բովանդակությունը

CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին, ներկայացրել է որոշումներ, որոնք ընդունելու է Թրամփը, բայց որոնք դեռ չեն հրապարակվել։

Մասնավորապես, որոշումներ կընդունվեն հետևյալ կետերով.

Առնվազն չորս ամսով կասեցնել փախստականների վերաբնակեցումը,

Հանձնարարել գլխավոր դատախազին մահապատիժ պահանջել իրավապահների սպանությունների և անօրինական ներգաղթյալների կողմից կատարված ծանր հանցագործությունների համար:

ԱՄՆ-ում երրորդ երկրներից ապաստան հայցողները սպասում էին Մեքսիկայում իրենց գործերի վերաբերյալ դատարանի որոշումներին:

Ինչպես հայտնում է BBC-ն՝ Սպիտակ տունը երդմնակալությունից անմիջապես հետո հաստատել է, որ Թրամփը, ինչպես իր առաջին ժամկետում, անմիջապես հետ կկանչի իր ստորագրությունը Փարիզի համաձայնագրից, որով աշխարհի գրեթե բոլոր երկրները պարտավորվել են պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ Թրամփն այս հրամանագրի մասին հայտարարել է իր երդմնակալության ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս