Ռուսաստանը պետք է լիովին զինված երկխոսության գնա ամերիկյան նոր վարչակազմի հետ. Ալեքսանդր Դուգին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կամրապնդի Ռուսաստանի դիրքերը ամերիկյան նոր վարչակազմի հետ երկխոսության մեջ:

Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը։

«Իրանի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը շատ ժամանակին գործողություն էր Թրամփի երդմնակալության նախօրեին, քանի որ Ռուսաստանը պետք է լիովին զինված երկխոսության գնա ամերիկյան նոր վարչակազմի հետ։ Իրանի հետ համապարփակ գործընկերությունը «մեր անվտանգության իրական ամրապնդման, մեր անկախության և ինքնիշխանության պահպանմանն ուղղված քայլերից մեկն է»,- ասել է նա` Sputnik ռադիոյի «Ալեքսանդր Դուգինի էսկալացիան» հաղորդաշարի եթերում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031