«Հիլարի» արևադարձային փոթորիկը հեղեղումներ է առաջացրել Կալիֆորնիայում

Կալիֆորնիայի ափեր հասած «Հիլարի» արևադարձային փոթորիկը Լոս Անջելեսի արևելքում և արևմուտքում հեղեղումների պատճառ է դարձել։ Մինչ այդ փոթորիկն անցել էր Մեքսիկայով՝ այնտեղ 1 մարդու կյանք խլելով, հեղեղելով ճանապարհները և փողոցները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Հարավային Կալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։ Ըստ կանխատեսումների՝ լեռնային և անապատային հատվածներում սպասվում են 12-25 սմ տեղումներ՝ գրեթե այնքան, որքան անապատային շրջաններում լինում է 1 տարվա ընթացքում։

Սան Բեռնարդինոյի շրջանի մի քանի քաղաքներում մարդկանց տարհանման հրահանգ է տրվել։

Փոթորիկը ծառեր է տապալել, օդ է բարձրացրել քարեր։ Հետաձգվել են սպորտային տարբեր միջոցառումներ, հարյուրավոր թռիչքներ չեղարկվել են։ Կալիֆորնիայի երկու շրջաններում օգոստոսի 21-ին չեղարկվել են դասերը։

«Հիլարի» փոթորկին զուգահեռ՝ Լոս Անջելեսից հյուսիս 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ԱՄՆ-ի ցունամիների նախազգուշացման կենտրոնում հայտնել են, որ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չկա։ Երկրաշարժից ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031