Բաժիններ՝

Չինաստանը և Հյուսիսային Կորեան չեղարկել են երկու երկրների միջև 2020 թվականից ի վեր առաջին ավիաչվերթները

Չինաստանը և Հյուսիսային Կորեան չեղարկել են երկու երկրների միջև 2020 թվականից ի վեր առաջին ուղևորային ավիաչվերթները, որոնք նախատեսված էին օգոստոսի 21-ին։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանի տեղեկատու ծառայությունից։

«Այսօր նախատեսված թռիչքները Փհենյան և հակառակ ուղղությամբ չեղարկվել են», – հայտնել է օդանավակայանի աշխատակիցը։

Նա խորհուրդ է տվել հետևել Պեկինից ԿԺԴՀ թռիչքների վերաբերյալ հետագա տեղեկատվությանը: Աշխատակցուհին նաև չի նշել դեպի Փհենյան և հակառակ թռիչքների չեղարկման պատճառը՝ խորհուրդ տալով դրա համար դիմել այն կազմակերպությանը, որը պետք է իրականացներ դրանք։

Ավելի վաղ «Շոուդու»-ի կայքում հրապարակվել էր տեղեկատվություն, որի համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 09:50-ին (Երևանի ժամանակով 05:50-ին) Պեկինում սպասվում էր Փհենյանից ինքնաթիռ. JS151 չվերթը նախատեսում էր իրականացնել ԿԺԴՀ-ի Air Koryo ընկերությունը: Հակառակ ուղղությամբ մեկնաթռիչքը (JS152) պետք է ապահովեր նույն ավիափոխադրողը ժամը 13:05-ին (Երևանի ժամանակով 06:05-ին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս