Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների երկու հարձակում կանխելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է օգոստոսի 21-ի առավոտյան Մոսկվայի մարզի տարածքում առավոտյան տարբեր ժամերի 2 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Այս մասին նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրություններում։

«Օգոստոսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06։50-ին խափանվել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում գործելու՝ Կիևի վարչակարգի փորձը։ ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Մոսկվայի մարզի տարածքի երկնքում և ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով», – նշված է ՌԴ ՊՆ առաջին հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ում հավելել են, որ ԱԹՍ-ն ընկել է Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանում։

Այնուհետև Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել ևս մեկ ԱԹՍ-ի հարձակման փորձի մասին։

«Օգոստոսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:16-ին խափանվել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում գործելու՝ Կիևի վարչակարգի փորձը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրայի շրջանի տարածքում հերթապահ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից», – գրված է գերատեսչության հաջորդ հաղորդագրությունում։

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս