Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ համակարգում է Սեւ ծով ռազմանավեր ուղարկելու հնարավոր պլանը այն նավերին ուղեկցելու համար, որոնք ուկրաինական հացահատիկ են արտահանում: Այդ մասին հաղորդել է The Times-ը:
Այս տարի Գեբրեյեսուսը այդ պաշտոնի միակ թեկնածուն էր, և նա դարձավ ԱՀԿ պատմության մեջ առաջին թեկնածուն, ով առաջադրվել է միանգամից երկու տասնյակից ավելի երկրների կողմից։
Մեկ օրում Պեկինում հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք, 16 ասիմպտոմ:
Աշխարհը կանգնած է նոր «միջուկային երանգով» սառը պատերազմի և ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճի սպառնալիքի առաջ:
ԱՄՆ-ը «գաղտնի միջնորդ» է հանդես գալսի Եգիպտոսի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցություններում: Մայիսի 24-ին այդ մասին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վարչակազմերում։ Նշվում է, որ բանակցությունների հաջող ավարտը կարող է դառնալ «Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների նորմալացման առաջին քայլը»:
Իրանի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, երկու երկրների միջև առկա է համակարծության, միմյանց աջակից լինելու և փոխադարձ վստահության մթնոլորտ։ Իհարկե, այս հարաբերությունները պահպանելու եւ խորացնելու համար, անհրաժեշտ է, որ համատեղ ջանքեր գործադրվեն։ Տնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերություններում դինամիկա և աճ է նկատվում:
Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունները վերջնականապես հաստատեցին ավելի վաղ ստեղծված տպավորությունը, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցային գործընթացը տարբեր ուղղություններով լիովին տեղափոխվում է Բրյուսելի միջնորդության դաշտ: Մայիսի 22-ի հանդիպումը բրյուսելյան հարթակում սկսված գործընթացի թվով երրորդ ռաունդն էր, որը, ի տարբերություն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկսված մոսկովյան միջնորդության, ավելի դինամիկ ու արագ ընթացք ունի:
ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից։
Գաղտնիք չէ, որ Լեհաստանը ստանձնել է ուկրաինական «քեյսի» արեւմտյան թևի հիմնական մոդերատորներից մեկի դերը։
Առնվազն 10 մարդ ամպրոպային տեղատարափների զոհ է դարձել, որոնք անցած հանգստյան օրերին մոլեգնել են կանադական Քվեբեկ եւ Օնտարիո ամենախտաբնակ նահանգներում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վերստին հաստատել է, որ Տայվանի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել:
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը մտադիր է աշխարհի բոլոր երկրների հետ բաց մնալ տնտեսական համագործակցության համար, բացի այդ, կընդլայնվի այն երկրների հետ փոխգործակցությունը, որոնք շահագրգրված են համագործակցությամբ։
Լուսինե Ավանեսյանը հիշեցրեց և մի քանի դրույթներ վկայակոչեց Արցախի նախագահի դեկտեմբերյան հայտարարությունից, ըստ որի՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ, և տվյալ հարցի հասցեատերն Արցախի ժողովուրդն է։
Անվտանգության քառակողմ երկխոսության (Quad), որին մասնակցում են Ճապոնիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Ավստրալիան, երկրորդ անմիջակա գագաթնաժողովը մայիսի 24-ին սկսվել է Տոկիոյում: Գագաթնաժողովի բացման կադրերը ցուցադրել է Ազգային հանրային հեռուստատեսությունը։
Աշխարհում փախստականների եւ նեքին տեղահանված անձանց թիվը, որոնք լքել են իրենց տները զինված հակամարտությունների, բռնության եւ հետապնդումների պատճառով, առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը: Մայիսի 23-ին այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը։
Ուկրաինայի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի է Ռումինիա մուտք գործել փետրվարի 24-ից ի վեր: Այդ մասին հաղորդել է երկրի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողությունները պետք է դատապարտվեն և հետևանքներ ունենան:
Հետաքննության արդյունքների մասին ուկրաինական կողմը կտեղեկացվի ավարտից հետո։
SARS-CoV-2 գենոմիկայի հնդկական կոնսորցիումը (INSACOG) հաղորդել 1 երկրում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի BA.4 եւ BA.5 տարատեսակներով երկու հիվանդացածների մասին:
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնվել է իր իսկ լարած թակարդում՝ Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում և սեփական իշխանությունը հնարավորինս ձգելու մոլուցքով տարված պարբերաբար հավատարմություն է խոստանում և մեկ և մյուս կողմին:
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Լոնդոն կատարած այցի ընթացքում հայտնել է, որ նախկինում իրենց տրված խոստումներն արդեն կատարվում են. չեղարկվում են Բրիտանիայից Թուրքիա զենքի արտահանման հետ կապված սահմանափակումները։
Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումը տևել է գրեթե շուրջ 5 ժամ, որին հաջորդել է ոչ ֆորմալ շփումը:
«Այո՛, երբ ես նայում եմ բանակցային գործընթացին, այո՛։ Միշելի տարածած հայտարարության մեջ ոչ մի բառ չկա ինքնորոշման իրավունքի մասին»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար Հայաստանի արտաքին քաղաքականությանը տալ բովանդակություն, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ Հարավային Կովկասում շուտով ականատես ենք լինելու Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման։
Յոթի խմբի (G7) բոլոր երկրները հավանություն են տալիս հաջորդ գագաթնաժողովը Ճապոնիայի Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին: Մայիսի 23-ին այդ մասին լրգրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
«Էական առաջընթաց», «աննախադեպ բեկում». ադրբեջանական ու արևմտյան աղբյուրներում առանձնակի ոգևորությամբ են քննարկվում Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև շուրջ 5 ժամ տևած բանակցային երրորդ ռաունդի արդյունքները: Հայաստանում, բնականաբար, նման ոգևորության առիթ չկա, ակտիվություն է միայն արևմտամետ շրջանակներում, որոնց համար կարևորը գործընթացից Մոսկվայի դուրսմղումն է ու Բրյուսելի դիրքերի ամրապնդումը:
Միաժամանակ, ըստ Լյուիսի, գիտնականներն ու փորձագետներն այժմ տվյալներ են հավաքում, որպեսզի ճշգրիտ պատասխանեն կապիկի ծաղիկի վիրուսի հնարավոր մուտացիաների հարցին։
«Նիկոլի այցելությունը Նիդեռլանդներ հայության մեծամասնության համար անընդունելի էր, քանի որ այն նրա անօրինական իշխանությունը վավերացնելու մի ձև էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությանը, ներքաղաքական իրավիճակին ու Նիդեռլանդների հայ համայնքի տրամադրություններին:
Այո, Նիկոլ Փաշինյանը երկիրը դրել է զոհասեղանին, միայն թե կարողանա արտաքին խաղացողների մոտ ապահովել որոշակի կոնսենսուս, որ իրեն փոխարինելը նպատակահարմար չէ: Այս համատեքստում էլ կարելի է դիտարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի գործող իշխանությունն իրենց համար ընկալելի և ընդունելի է, հետևաբար՝ իրենք կողմ են, որ Հայաստանը գնա լիարժեք և համապարփակ զիջումների:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարած ուղեւորության ժամանակ տարածաշրջանի 12 երկրների հետ համատեղ գործարկել է «Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը» (IPEF):
«Զգացողություն կա, որ այս ուղղությամբ դիվանագիտական նախաձեռնությունը տրվել է «Միացյալ Եվրոպային»»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքներին: