«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում ներկայության երկարաձգման մասին հարցին, ասել է. «Դա Ադրբեջանի տարածքն է, հարցը կքննարկվի Բաքվի հետ»։
Անդրադառնալով եռակողմ հայտարարության դրույթներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, նա ասել է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական: Տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար, և Մոսկվան հույս ունի շարունակել այդ աշխատանքը», – նշել է Պեսկովը։