
ԱՄՆ-ը հետևում է Ռուբեն Վարդանյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տեղյակ է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին և հետևում են իրավիճակին։
«Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Ես այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։