Բաժիններ՝

Պուտինը «Վագներ»-ի շտաբի նախկին ղեկավարին հանձնարարել է կամավորական ստորաբաժանումներ կազմել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» խմբի նախկին շտաբի պետին` պաշտոնաթող գնդապետ Անդրեյ Տրոշևին, հանձնարարել է զբաղվել կամավորական ստորաբաժանումների ձևավորմամբ։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Վերջին հանդիպմանը մենք խոսեցինք այն մասին, որ դուք կզբաղվեք կամավորական ստորաբաժանումների ձևավորմամբ, որոնք կարող են կատարել տարբեր մարտական ​​առաջադրանքներ, առաջին հերթին, իհարկե, հատուկ ռազմական գործողության գոտում», – ասել է Պուտինը Տրոշևի և ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի հետ սեպտեմբերի 28-ին կայացած հանդիպման ժամանակ։

«Դուք ինքներդ մեկ տարուց ավելի կռվել եք նման ստորաբաժանումում: Գիտեք, թե դա ինչ է, ինչպես է դա արվում, գիտեք այն հարցերի մասին, որոնք պետք է նախապես լուծել, որպեսզի մարտական ​​աշխատանքն ընթանա լավագույն ու ամենահաջող ձևով», – շարունակել է Պուտինը:

Բացի այդ, ՌԴ նախագահը առաջարկել է քննարկել ռազմական գործողությունների մասնակիցների սոցիալական աջակցության հարցերը՝ շեշտելով, որ սոցիալական երաշխիքները պետք է նույնը լինեն՝ անկախ մարտական ​​առաջադրանք կատարող կամ կատարած մարդու կարգավիճակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս