Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն ադրբեջանական կողմից հնչեցվում է՝ Փաշինյանի համար ներքին սպառման «հաղթանակ» ապահովելու նպատակով:
Թուրքիայի կրթության նախարարության շենքի առջև մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել:
Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել, ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ», և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի Բելգորոդում պնդմանը՝ «պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերում ինչ-որ հոդվածներով, առանձին մարդկանց հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով»:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Ուկրաինայում, Իսրայելում և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Փաշինյանի իշխանավարման յոթերորդ տարում կոռուպցիայի ահռելի ծավալների մասին կարելի է դատել նույնիսկ այն պարբերական սկանդալներից, որոնք սպրդում են հենց այս իշխանախմբի վերնախավի շարքերում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հունիսի 30-ից երկրի շուրջ ստեղծված քաոտիկ իրավիճակին:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակումն օգուտ կբերի ինչպես բուն տարածաշրջանի, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներին։
Այս մասին Միրզոյանը հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Եվրաինտեգրումը սկսվել է շատ փոքր քայլերից, դա նույնիսկ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին չի եղել, այլ ԵԽ-ի»,- այս մասին «ՀՀ-ԱլԳ-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը:
Գրիգոր Բալասանյանն ասաց նաև՝ եթե խնդիր է դրված, որպեսզի ՀՀ իշխանությունները մտածեն պետության ու նրա տարածքային ամբողջականության մասին, ապա բոլոր հիմնավորումները կան մերժելու Ադրբեջանի առաջարկը։ Իսկ, եթե պետք է ընդունեն այդ անտրամաբանական առաջարկը, ապա դրա համար կարող են հազար ու մի պատճառ բերել՝ իհարկե, այդ ամենը համեմելով «ժողովրդավարության բաստիոնի», «խաղաղության թունելի» և այլ բաներով։
Իլյա Դարչիաշվիլին նշել է, որ հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային բնույթ ունեցող հարցեր՝ ընդգծելով մարտահրավերներին դիմագրավելու գործընթացում համատեղ ջանքերի կարևորությունը։
Ադրբեջանի նախագահը շարունակում է պահանջներ ներկայացնել հայկական կողմին, այս անգամ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու վերաբերյալ։ Բոլորովին վերջերս Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ արձագանքելով նրա հայտարարությանը՝ արցախահայերի Արցախ վերադառնալու վերաբերյալ, ասել է, թե «վերադարձը պետք է տեղի ունենա փոխադարձաբար, այսինքն՝ ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան», որտեղից վերջին անգամ դուրս են եկել 1988 թվականին»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանեց ԱՄՆ փոխպետքարտուղար Օ’Բրայենի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում
Վաշինգտոնն ու Բրյուսելն արեցին հնարավորը մեր պայմանավորվածությունները Երևանի և Բավքի հետ տորպեդահարելու համար, արդյունքները հայտնի են բոլորին․ ՌԴ ԱԳՆ
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներն առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար, և Վաշինգտոնը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։
Վրաստանը կիբերանվտանգության ազգային ինդեքսով աշխարհում զբաղեցրել է 22-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 16-րդը։ Կիբերանվտանգության ազգային ինդեքսն (NCSI) անցկացվել է 48 երկրներում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ NCSI ցուցանիշները մշակվում են ազգային կիբերանվտանգության շրջանակի համաձայն: Այն կենտրոնանում է կենտրոնական կառավարության կողմից իրականացվող կիբերանվտանգության չափելի ասպեկտների վրա. 1. Կիրառվող օրենսդրություն՝ իրավական ակտեր, կանոնակարգեր, հրամաններ և այլն: 2. Ստեղծված ստորաբաժանումներ՝ գործող կազմակերպություններ, […]
2024 թվականի հունիսին Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն ծառայությունը Վրաստանի քաղաքացիություն չունեցող 26 մարդու վտարել է երկրից։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ահազանգ է հնչեցրել, որում ասվում է.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ պրոֆեսոր, իրանագետ Վարդան Ոսկանյանն է։
168.am-ի հետ զրույցում «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը հակադարձելով Ալիևի հայտարարությանը՝ նկատեց՝ արցախահայերի վերադարձի հիմքում պետք է լինի նորից Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայության ցեղասպանության փաստը։
«Փաշինյանն իր երկարատև հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե՝ 40 կմ-ի վրա ի՞նչ իմաստ ունի թղթեր ստորագրելը։ Դրանով ինքն Ալիևին ասաց՝ այդ ճանապարհին կգործի այլ իրավասություն. ոչ այնպիսին, ինչպիսին գործում է հայաստանյան այլ ճանապարհների վրա։ Ալիևին ճանապարհ կտան, որի վրա կգործի այլ ռեժիմ, բայց կասեն, թե միջանցք չեն տվել։ Ադրբեջանն այդ պարագայում Հայաստանով անցնող վագոնները կարող է պայթեցնել, ապա մեղադրել Հայաստանին անվտանգություն չապահովելու համար և ուժով մտնել Սյունիք»:
Վրաստանում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը, հավանաբար, 30 լարիով կթանկանա: Սրա անհրաժեշտության մասին խոսել է «Տեխնիկական զննման կենտրոնների միության» գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլին։
Թիրախում, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Հայաստանում օգտակար հանածոների շահագործումն է, որը ոչ միայն Հայաստանի տնտեսության կարևորագույն ռեսուրս է, այլ նաև միջազգային փոխադարձ հետաքրքրություններ, շահեր կազմավորելու կարևոր միջոց: Զրկել Հայաստանին այդ կապերը, փոխադարձ շահերը ձևավորելու, ընդլայնելու, խորացնելու հնարավորությունից, դա է խնդիրը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարությունում կայացած տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են Թուքրիայի զինված ուժերի հրամանատարները, փոխնախարարները և ստորաբաժանումների հրամանատարները։
Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, դրա համար որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական և Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Financial Times թերթի հարցազրույցում։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում. այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։