Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում բազմաթիվ երկրներ դատապարտել, ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, Կիպրոսն ու Ֆրանսիան քրեականացրել են ժխտումը. Էդուարդ Շարմազանով

էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի Հանրապետությանն  ու կոչ արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։

Անժխտելի փաստ է,որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։

Այդ տարիներին բազմաթիվ պետություններ  ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝

Կարդացեք նաև

Շվեդիայի  խորհրդարան (2010),

Բոլիվիայի Սենատ և Պատգամավորների պալատ (2014),

Հռոմի սրբազան քահանայապետ Ն.Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն պատարագի ժամանակ (2015),

Չիլիի Պատգամավորների պալատ (2015),

Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե  (2015),

Եվրոպական խորհրդարանի բանաձև՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ (2015),

Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ (2015),

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ (2015),

ՌԴ Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ (2015),

Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձև (2015),

Բրազիլիայի Սենատի բանաձև (2015),

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձև (2015),

Պարագվայի Սենատի բանաձև (2015),

Կիպրոսի խորհրդարանի բանաձև՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ (2015),

Հունաստանի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ,

Գերմանիային Բունդեստագի բանաձև (2016),

Ֆրանսիայի Սենատ՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հաստատում (2016),

Չեխիայի Ներկայացուցիչների պալատ (2017):

Ավելին՝

2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանությունը դատապարտեցին ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը։

Իսկ 2015-ի հունվարի  29-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունվեց Համահայկական հռչակացիրը, որը Ծիծեռնակաբերդում ընթերցեց ՀՀ երրորդ նախագահը։

2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հստակ և ուղիղ կոչ է անում Թուրքիային՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը՝ դատապարտելով վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը։

Սերժ Սարգսյանի կողմից ընթերցված հռչակագիրը.

«Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության  մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»։

Իսկ հռչակագրի  8-րդ կետը, որն ընթերցել է Սերժ Սարգսյանը .

«Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»։

Եզրակացություն:

Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կարևորագույն անկյունաքարն է հանդիսացել Հայոց Ցեղասպանության  դատապարտումը։

Նրա կառավարման շրջանում Կիպրոսն ու Ֆրանսիան նույնիսկ քրեականացրել են Հայոց Ցեղասպանության ժխտումը։

Սերժ Սարգսյանը 2015-ին հրապարակային դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունը  բլոկադայի ենթարկելու քայլերն ու կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։

 Հ.Գ. Ահա այսպես  փաստարկված պետք է ճշմարտությամբ մերկացնենք մեր դեմ ուղղված սուտն ու կեղծիքը»։

Տեսանյութեր

Լրահոս