«Ակնհայտ է, որ իրենք ծառայում են թուրքին: Բայց իրենք արդեն գործում են իրենց խելքով: Ես նկատում եմ, որ ՔՊ-ական խաժամուժը մի տեսակ առանց իրար հերթ տալու՝ Նիկոլի համար ականջահաճո ինչ-որ բան է ուզում ասել: Տպավորություն է, որ սրանք հիմա գործում են Նիկոլի ինտելեկտով և թելադրանքով: Ընդ որում՝ այնտեղ ինտելեկտուալ հրետանի ունեն, որը նստած՝ Դաշնակցություն է վարկաբեկում, Ցեղասպանության ուրացման, այն կասկածի տակ դնելու վերաբերյալ բաներ են ասում, բայց դա ապարդյուն է: Իրենց կերպարը պարզ է: Ես հաճախ եմ ասել, որ մեր հասարակությունը զոհի է վերածվել, բայց աստիճանաբար մեր ժողովուրդը շտկում է ողնաշարը»:
Նախկին քաղաքացիության հիման վրա Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 131 քաղաքացի. ՀՀ-ն վարկանիշային աղյուսակում 3-րդն է, այս տվյալը հրապարակվել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Geostat-ի թարմացված զեկույցի համաձայն, 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3587 մարդու։ Հատկանշական է նաև, որ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստացած անձանց թիվը նախորդ […]
«Թող դրա մասին մտածեն, ոչ թե զինանշանը թյուրիմացաբար փակելը պատմություն դարձնեն»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
«Տեր-Պետրոսյանի այդ ելույթում տրված է անգերազանցելի գիտական և քաղաքական վերլուծություն, որը, ի դեպ, ոչ ոք կասկածի տակ չի առել մինչ այժմ։ Դա միաժամանակ գիտնականի և պետական գործչի ելույթ է, որտեղ այդ բոլոր գնահատականները տրված են, ընդհուպ մինչև՝ թե ինչպես է առաջացել Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովից հետո, և ինչպես է դրանից անմիջապես հետո Օսմանյան կայսրության կառավարությունը որդեգրել հայերին ըստ էության ցեղասպանելու, ոչնչացնելու քաղաքականությունը, որն իրականացրել է մի քանի տասնյակ տարի»։
Իրանի Բանդար-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ, ավելի քան 700 վիրավոր: Այս մասին հայտնել է Հորմոզգան նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Մեհրդադ Հասանզադեն։
Պետք է պայքարենք այս չարիքի դեմ ու ազատվենք ներքին թուրքից ու դավաճանից։
Տևական ժամանակ է՝ գիշերվա ժամերին կրակոցներ կան. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի այլ պաշտոնատար անձանց հետ։
Իրանի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է հետաքննություն սկսել։
7 տարի երկրի կառավարման ղեկը վերցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քաղաքացու օրվա իր ուղերձում, ըստ էության, հոգեբանորեն «մնացել» է դեռևս 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ճանապարհներին, և շարունակում է խաբել, թե երկրի տերն իրեն իշխանության բերած քաղաքացին է:
Իմամօղլուն, սակայն, հերքել է բոլոր մեղադրանքները: Նրա ձերբակալությունը հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարսից ծոցի Քեշմ կղզում:
Մարտի 29-ից արցախահայերի կողմից Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում շարունակվում են քննարկումները Հայաստանի ու Արցախի հասարակական-քաղաքական տարբեր ուժերի ու կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ ԵԽ պատգամավորների հետ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հանդիպմանը Կալլասը նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ։ Կարևորելով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում շատ հաջող և արդյունավետ համագործակցությունը՝ Կալլասը հայտարարել է, […]
Հորմոզգան նահանգի ճգնաժամային կառավարման կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ։
025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրված համաձայնագրով բիոմետրիկ տվյալների հավաքագրման, անձնագրերի տպագրության և տրամադրման համակարգը փոխանցվում է օտար կառույցի՝ ֆրանսիական կոնսորցիումի վերահսկողության ներքո՝ նորաստեղծ «HAYPASS» օպերատորի միջոցով։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
հուշագրությունը շատախցի մի հայուհու կյանքի պատմությամբ վկայում է Հայոց ցեղասպանության ծանրագույն հետևանքները, վերապրելու սեփական մեթոդները:
Ադրբեջանցիների ու թուրքերի հետ համագործակցությունն այսպիսով ստացել է նաև նոր՝ դեռևս պաշտոնապես չհայտարարված դրսևորում, որը Հայաստանի իշխանությունը կարող է ևս մեկ դրական քայլ համարել Ադրբեջանի հետ «խաղաղության» հաստատման գործընթացում։
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
«Հանրային դիվանագիտությունը չափազանց կարևոր է, որով ակտիվորեն զբաղվում է Թուրքիան, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ: Հենց դա էլ պակասել է Ռուսաստանի դիվանագիտությանն ու փափուկ ուժին: Ներկայումս խոսքն առկա կոնցեպտի վերաիմաստավորման մասին է, որպեսզի այն ավելի համակարգային դառնա: Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով ամրապնդում է փափուկ ուժը, և վերջերս Մոսկվայում կազմակերպված մի շարք միջոցառումներ ցույց են տալիս, որ այդ ակտիվ աշխատանքը սկսվել է»,- ասաց Արեշևը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի խորհրդին, վարչախմբի ուրացման քաղաքականությանը, Մեծ եղեռնի ժխտողականության կոլաբորացիոն, Սփյուռքն անդամահատելու՝ Փաշինյանի հուսահատ փորձերին, և այլն։
Ղարաբաղյան շարժումն անուրանալի նշանակություն ունի ՀՀ կայացման և համայն հայության արթնացման համար. Լարիսա Ալավերդյան
«Հարկային բեռի ավելացում, հարկային տեռոր, վարկերի անհասանելիություն, աշխատակազմի ներգրավման բարդություններ. սրանք բոլորը տանում են փոքր և միջին բիզնեսների տապալման։ Կառավարության նպատակը ՓՄՁ ոլորտի տապալումն է, որպեսզի դրանից հետո զարկ տա խոշորների զարգացմանը, որովհետև խոշոր բիզնեսները կառավարելի են»,- ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության նախագահը՝ ընդգծելով, որ ՓՄՁ ոլորտի տապալման հետևանքով ՀՀ Կառավարությունը կզրկվի 15 միլիարդ դրամ հարկային հավաքագրումից, 55.000 բիզնես կհայտնվի փակման եզրին։
Գերմանիայի տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության խոսնակ Թիմ-Նիքլաս Վենցելն անդրադարձել է եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելու վերաբերյալ տարածվող լուրերին:
«Աշխարհաքաղաքական այս անկայուն վիճակում նրանք տիրոջ փնտրտուքի մեջ են, և իրենց կարծիքով՝ լավագույն տերը կարող է լինել Թուրքիայի գործող իշխանությունը՝ Էրդողանի գլխավորությամբ: Դրանով է պայմանավորված, որ Հայոց ցեղասպանության հարցում չկան նախկին գնահատականները, չի երևում Հայաստանի հանձնառությունը, չկան Սփյուռքի հետ կապերը, և Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը տարվում է այնպես, ինչպես Անկարային թելադրվում է՝ պարզապես մոռացության տալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ գրանցվել է 291 հետցնցում։
Մեր տարածաշրջանում գործ ունենք Թուրքիա-Ադրբեջան յուրահատուկ սիմբիոզի հետ. Կարեն Միրզոյան