Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը վերադարձել է Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։

