Կասկած չունեմ, որ սա Թուրքիային տրված անբարո խոստում է, Էրդողանի պրոտեկցիայի համար վճարվող գինը։ Վստահ եմ նաև, որ «նոր Սահմանադրություն» կոչվածը չի արտացոլելու նաև ցեղասպանության խնդիրը։ Կանխել սա հնարավոր է միայն իշխանափոխությամբ։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանն են։
«Չմտածեք, որ այս տարածքի համար կռիվ տվող չկա: 20 ազգ կա, որ սպասում է՝ դու սայթաքես, 5 քառակուսի մետր հող ունենան, իրենց դրոշը տնկեն և ասեն՝ մենք պետություն ենք: Այնպես որ, ուզես թե չուզես, այս կռիվը պետք է տրվի: Վերջին 30 տարում դու 15 հազար տղու արյուն ես թափել այստեղ, կա՛մ տեր կկանգնես այդ ամենին, կա՛մ եթե քեզ համար սեփական եղբոր հուշարձանը պղծելը սովորական երևույթ է… ազգն իրավունք չունի ապրելու, եթե տեր չի կանգնելու իր գերեզմաններին»:
Թուրքիայի ՆԳՆ-ն ժամանակավորապես պաշտոններից հեռացրել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Ստամբուլի քաղաքապետարանների երկու այլ ղեկավարների։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդման մեջ։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո: – Պարոն Աշոտյան, ընդունեք, որ Նիկոլի ծրագիրը թեպետ անընդունելի է, բայց շատ ավելի պարզ է հասարակության համար, այնինչ ընդդիմությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին հանդես է գալիս երկար և խուճուճ ճառերով։ Ինչպե՞ս կբացատրեք սա: Արմեն Աշոտյան – Ֆորմալ առումով […]
Արցախի Հանրապետության վտանգված հուշարձանները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արդեն լիովին ոչնչացված հուշարձանները, իրենց ամբողջ պատմությամբ կհավաքագրվեն և ալբոմի տեսքով կներկայացվեն հանրությանը։ Գործընթացը ծանր է, ժամանակատար ու աշխատատար, բայց պետք է իրականություն դառնա։
Տարածվել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքի գրավոր խորհրդածությունը, որտեղ նա վիշտ է հայտնել Գազայի վրա ռմբակոծումների համար, ուրախություն` Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության համար, աղոթք ու կոչ է ուղղել խաղաղության ու անմիջական զինադադարի ի նպաստ և շնորհակալություն հայտնել բժիշկներին, առողջապահական գործիչներին։
Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի։ Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը Azertac-ին տված հարցազրույցում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական Khabar-e Online-ին տված հարցազրույցում ասել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը հայտնի է նաև որպես միջուկային գործարք, չի կարող վերագործարկվել ներկայիս տեսքով։ Նրա խոսքով՝ Իրանը չի կարող վերադառնալ համաձայնագրի պայմաններին, քանի որ երկիրն այդ պայմանագրի կնքումից ի վեր միջուկային ոլորտում զգալի առաջընթաց է գրանցել: Այս մասին գրում է iranintl.com-ը:
Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:
«Ինչո՞ւ են վախենում։ Չկա Պակիստանը, Կատարը, Իսրայելը զբաղված է իր հարցերով… Սրա՛նք են Թուրքիայի հետ օգնել Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կա Իրանի 200.000-անոց բանակը, որն ամեն օր բաղձալի նպատակ է համարում վնասազերծել Իրանի հյուսիսը։ Դա Իրանի համար լինել-չլինելու հարց է։ Ալիևը, հնարավոր է, չի քնում. սահմանին 200.000-անոց պարսկական բանակն է»:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:
Եթե 2021թ. սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,3 տոկոս էր, 2024թ. վերջին հասել է 7,2 տոկոսի։ Թանկացել է 2,9 տոկոսային կետով, ինչը մեծապես ավելացրել է պարտքի սպասարկման ծախսերը, որոնք հասել են տարեկան 1 մլրդ դոլարի։ Խոսքը միայն տոկոսների մարման մասին է։
Բաքվի պաշտպանության կազմակերպիչներից էր նաև գեներալ, ռազմական և քաղաքական գործիչ Հակոբ Բագրատունին, ով եղել է ռուսական բանակի սպա, մասնակցել է առաջին աշխարհամարտին և մեծ գործունեություն է ծավալել Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում:
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է A Haber-ը:
«Ուշադրությամբ հետևում եմ Թուրքիայում արդեն չորս օր շարունակվող բողոքի ակցիաներին և ցույցերին: Դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն հաստատ է, որ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ:
Անկարայում ոստիկանությունը նաև ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ է օգտագործում Ստամբուլի քաղաքապետին աջակցող ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի աղքատության և կենսապայմանների վերաբերյալ տվյալները։ Նշվում է, որ Թուրքիայում աղքատության մակարդակն ամեն տարի շարունակվում է աճել։
Կանադայում մարտի 22-ին Օտտավայում և Մոնրեալի պառլամենտի շենքերից դուրս գործողությունների կոչեր են հնչել, իսկ կիրակի օրը նախատեսվում է Տորոնտոյում և Վանկուվերում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Թուրքերը Էսքիշեհիր քաղաքում ցույցի են դուրս եկել էրդողանի դեմ երիտթուրքական եռյակի պատկերներով` Ջեմալ, Թլեաթ, Էնվեր
«Այն մարդը, որ կփորձի դա անել, պատմության մեջ որպես դավաճան է մնալու, շատ երկար գրվելու է այդ մասին՝ անկախ նրանից, թե իրենց իշխանության օրոք ինչպես են փորձում աղավաղել իրականությունը: 21-րդ դարում ենք ապրում, կան թե՛ տեսանյութեր, թե՛ փաստաթղթեր, որոնք այսօր կարող են թաքուն պահել հասարակությունից, բայց վաղը-մյուս օրը դրանք բոլորը ջրի երես են դուրս գալու, և արժանանալու է թե՛ ժողովրդի դատ ու դատաստանին, թե՛ օրենքի առջև պատասխան է տալու: Սա նույն ձեռագրով Հայաստանն է տանելու կործանման»:
Միջադեպի հետևանքով տուժածների թիվը դեռ ճշտվում է։
«Մեզ ասում են՝ դուք պիտի լռեք, թուրքը կրակի, դուք էլ հանդուրժեք, մենք խաղաղության ենք գնում, թուրքը կարող է կրակել, գերիներին չվերադարձնել, ոչ մի պարտավորություն չկատարել, իսկ ահա հայը պիտի անի իրեն թելադրվածը։ Այն, ինչ հայը պիտի աներ Ադրբեջանի գլխին 1994-ին, այսօր իրենք անում են մեզ հետ։ Այն ժամանակ կար երկընտրանք՝ զինադադա՞ր, թե՞ կապիտուլյացիա։ Ինչո՞ւ են մերոնք զինադադարն ընտրել։ Դրանից հետո զինադադար եղե՞լ է։ 1994-ից առայսօր Ադրբեջանը երբեք զինադադարը չի պահպանել։ Սահմաններին զինվորներ էին զոհվում, դիպուկահարներ էին կրակում, խմբեր էին ուղարկում։ Մենք անընդհատ դեպքեր էինք տեսնում, որոնք հանգեցնում էին մեր երեխաների մահվանը»։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է:
«Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն զբաղված է ինքն իրեն համոզելով, համոզելով, որ ինքը ճիշտ ուղով է ընթանում»,- Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույցի մասին 168․am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Մենք պիտի մոտենանք Եռաբլուրի խորհրդին, զարթոնքը Եռաբլուրով է լինելու, բայց այն ընդամենը տեղանք չէ, այլ ոգու հաղթականություն, որը մեզ պիտի առաջ տանի, փրկի կործանումից։
Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։