«Զանգեզուրի միջանցքի» բացումը զգալիորեն կընդլայնի թյուրքական աշխարհի տրանսպորտային և տնտեսական հնարավորությունները Չինաստանից Լոնդոն Միջին միջանցքի շրջանակներում․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և «Զանգեզուրի միջանցքի» բացումը զգալիորեն կընդլայնի թյուրքական աշխարհի տրանսպորտային և տնտեսական հնարավորությունները Չինաստանից Լոնդոն Միջին միջանցքի շրջանակներում։ Թուրքիան աջակցում է այս գործընթացին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը Բիրոլ Աքգյունը։

«Այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 6,5 միլիարդ դոլար։ Մենք նախատեսում ենք այդ ցուցանիշը հասցնել 15 միլիարդ դոլարի։

Դրան կարելի է հասնել 3-5 տարում արագացված ինտեգրմամբ»,- ասել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս