Մարտի 3-ին Բաքվի դատարանում ցուցմունքներ են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
«Այս այցով նրանք փորձում են ցույց տալ, թե իբր ամեն ինչ «կարգին է»։ Եթե ամեն ինչ այդքան «կարգին» է, ապա թող թույլ տան Վարդանյանին և այլ պատանդառու հայերին այցելեն միջազգային իրավապաշտպաններ, բժիշկներ և այլ ներկայացուցիչներ․․․»։
«Ռեգիոնում վերջին պատերազմից հետո Թուրքիայի դիրքերն էապես բարելավվել են, դա համընկավ նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ, որն էապես նվազեցրեց ՌԴ դիվանագիտության հնարավորությունները, որից շատ ուժեր օգտվեցին՝ առաջ մղելով ռեգիոնից ՌԴ դուրսբերման և թուլացման օրակարգը»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն այնքան ժամանակ բանակցությունների գործընթացը փակուղի կմղի և ժամանակ կձգի, քանի Հայաստանում գործող իշխանությունն իր համար բարենպաստ դաշտ է ձևավորում պարտադրանքի ու նախապայմանների լեզվով խոսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցվում է ակնհայտ ծաղրով ու արհամարհանքով:
Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, ապա թուրք վարորդները կփոխարինեն, Armlur.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ ադրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով:
«Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց մի առաջարկ, որից, ինչպես ինքը ներկայացրեց՝ Ադրբեջանը տարբերակ չունի հրաժարվելու, և 2 խոսքով ներկայացրեց առաջարկը»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով հերթական դատական նիստի ավարտին 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության առջև ծառացած խնդիրներին, այդ թվում՝ Ազգային ժողովում Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու մասին Նիկոլ Փաշինյանի և մերձիշխանական քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների, մարդ-կուսակցությունների՝ իրենց արևմտամետ ներկայացնող ներկայացրած միավորների կողմից ներկայացված «օրենքի նախագծին» և դրա հետաձգմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրել է Ռուսաստանի Դաշնությանը միջնորդ լինել Իրանի հետ միջուկային ծրագրի և տարածաշրջանային հարցերի շուրջ, և ՌԴ-ն համաձայնել է. այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին:
Արյունարբու բռնապետի անձնական վրեժնդրությունն է. Գեղամ Ստեփանյան
Հավանական է՝ ոչ թե իրենք են հրաժարվում խոսել հարազատների հետ, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս.Բեգլարյան
Հայաստանը շարունակում է աշխատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ պահանջելով պարբերաբար տվյալներ տրամադրել Բաքվում պահվող գերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
Դուք չեք կարող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել գաղտագողի. Տարոն Սիմոնյան
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ՝ ի թիվս ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքների բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, լրագրողներին այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
37 տարի առաջ Ազրպէյճանի Սումկայիթ քաղաքին մէջ Պաքուի իշխանութիւնները կազմակերպեցին բռնութիւններ, սպանութիւններ եւ ջարդեր հայերու դէմ: Սումկայիթի մէջ ապրող հայերը սպաննուեցան պարզապէս, որովհետեւ հայ էին: Հայերը բնաջնջելու Ազրպէյճանի քաղաքականութիւնը Սումկայիթով չբաւարարուեցաւ: Նոյն ճակատագիրին ենթարկուեցան Կիրովապատի, Պաքուի, Մարաղայի եւ Արցախի հայերը: 19 փետրուար 2004-ին, Պուտափեշտի մէջ ազրպէյճանցի սպան կացինահարեց հայ սպան` իր քունին մէջ սպաննելով զայն:
2023 թվականին, երբ դեռ Արցախը հայաթափված չէր, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում արգելափակել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ «մաքսանենգության» կեղծ պատրվակով:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է թուրքական կողմի համար ահաբեկչական «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ իր կուսակիցներին ուղղված զենքերը վայր դնելու մասին կոչին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ռեգիոնալ ամբիցիաներն աճել են՝ Սյունիքով կապը նրա համար դառնում է կենսական. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բաքվում հայ պատանդների ու գերիների նկատմամբ իրականացվող «դատական գործընթացին»։
Մենք հույսով դիմում ենք Ձեզ՝ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները՝ հանուն Բաքվում ապօրինի պահվող 23 հայերի անհապաղ ազատ արձակման, Արցախի բնակչության օրինական շահերի պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ընդհատված իրավական գործընթացի շարունակման։
Ալեն Սիմոնյանը ցավում է, որ որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն Արտակ Զեյնալյանի հայտարարությունը, թե Բաքվում գերիների վիճակը բարելավվել է, համարում է ադրբեջանահաճո և սուտ հայտարարություն։
Ինչո՞ւ Հռոմի ստատուտ վավերացրեցիք, եթե դա Ալիևի դեմ չեք օգտագործում. հարց՝ Սիմոնյանին
Իսրայելական «Hayom» թերթը գրում է, որ Թել Ավիվը Սիրիայում թուրքական ռազմաբազաների հիմնումը խոչընդոտելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշվում է, որ Իսրայելը երկու մասով հավաստիացումներ է պահանջել ԱՄՆ-ից. նախ, որ Թուրքիան Սիրիայում ռազմաբազա չհիմնի, ապա նսև հակաիսրայելական քաղաքականություն չի վարի: Թերթը նաև ընդգծել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի հեռանալուց […]
Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ Հիջաբի Քըրլանգըչին հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մահմուդ Հայդարին։ Վերջինս հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարություններին, շեշտել է երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) համագումարների կենտրոնում կայացած «Իֆթար դեսպանների հետ» ծրագրի շրջանակներում:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել Х- ում ՝ նշել, որ շնորհակալ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԳՆ-ն հանդես են եկել իր պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի, և Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների և գերիների ազատության համար. «Սա շատ կարևոր էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ավելին անել՝ դա իրականացնելու համար։ Մենք աղոթում ենք և խնդրում նրա օգնությունն ու աջակցությունը»:
«Փորձը ցույց է տալիս, որ այդ թեման շարունակվում է և մեզ համար առաջնային է: Եթե տեսանելի քայլեր անենք, հնարավոր է գերիները երբևիցե չվերադառնան: Եթե մեզ մեղադրում են, ապա ինչպես 150 գերուց դարձավ 23… Բաքվում գտնվող ռազմագերիների շարքում ՀՀ իշխանությունների համար անցանկալի անձ չկա, Հայաստանը շահագրգռված է նրանց բոլորի վերադարձով»,- ասացՍիմոնյանը:
Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ էսկալացիայի առիթ ու պատճառ չլինի։