Հիշում ե՞ք, թե ինչ էր ասում Ալիևը Ջերմուկի և մյուս բնակավայրերի մասով: Ասում էր` ՀՀ տարածք ենք ներխուժել, որ ավելի հստակ հասկանանք, թե հայերը ռևանշի ե՞ն դիմում, թե՞ ոչ:
Բորելը, մասնավորապես նշել է, որ «ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը ցավալի է, բայց Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ է»։
Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև բախումների մասին հաղորդումով, որ հանգեցրել է զոհերի։
Վրաստանում 2022-2023 ուսումնական տարում ուսումը կիսատ է թողել 14 հազար 911 աշակերտ, որոնցից 8502-ը տղա են, 6409-ը՝ աղջիկ։
«Ինչո՞ւ է Ադրբեջանի համար կարևոր փաթեթավորումը, քանի որ 2020 թվականի պատերազմից և նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից, խաղաղապահների տեղակայումից կարճ ժամանակ անց ադրբեջանական քարոզչությունն ուղղված է եղել խաղաղապահների դեմ, որպեսզի կոնտինգենտն օր առաջ լքի Ղարաբաղը։ Սակայն այս երեք տարիների ընթացքում ակտիվ ու բուռն աշխարհաքաղաքական իրադարձություններ տեղի ունեցան այս հակամարտության շուրջ։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին կրկին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը՝ ասելով, որ Իրանը անհանգստացած է երկրների միջև սահմանին լարվածության աճով։ Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն։
«Համոզված են, որ Հայաստանի իշխանությունը հակահարվածի և համապատասխան գործողության չի՛ դիմելու, և լկտիանում են։ Երբ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, թե՝ Ալիևը թող ասի՝ Հայաստանի ո՞ր սահմաններն է ընդունում, պարզ է, որ դրանից հետո Ալիևն ասելու է՝ ինչ ուզենամ՝ կանեմ, որքան հնարավոր է՝ շատ զիջումներ կպահանջեմ։ Գիտեք, այս վիճակը հետևանք է նրա, որ Հայաստանի ղեկավարը վախկոտ մարդ է, նա կառավարել չի՛ կարող։ Մի մարդ, որը Հայաստանում մի շենքից մյուս շենք գնալու համար իրեն ապահովագրում է բազմաթիվ ոստիկաններով, ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարել»:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:
Մենք ապացուցել ենք, որ կարող ենք հաղթել, հետևաբար՝ հիմա էլ Նիկոլին հեռացնենք, բերենք ուժեղ, ազգասեր, այլ կարգի ղեկավարի, կարող ենք հաղթել, կարող ենք ազգի մեջ բարձրացնել հայրենասիրական ոգին ու հաղթենք։ Եթե այդպես անենք, Ադրբեջանը սկսելու է խելոքանալ, ինքն է արդեն խնդրելու խաղաղություն։
Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման ուղին պաղեստինյան անկախ պետության ստեղծման միջոցով է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին:
Numbeo.com-ը սերբական կայք է, որն աշխարհում խոշորագույն տվյալների բազան է կյանքի արժեքի և որակի վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ասաց՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը միանշանակ դուրս չի եկել ո՛չ ադրբեջանական, ո՛չ թուրքական ընդհանուր օրակարգից։
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացարձակ անթույլատրելի և ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանությունը արդարանում ու «մեղա է գալիս» Ադրբեջանի առաջ, թե երեկ Սյունիքում` Ներքին Հանդի հատվածում, իբր միջադեպ է եղել, և իրենք դա պարզում, քննություն են իրականացնում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի՝ փետրվարի 12-ի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան և Բաքուն կհամաձայնեցնեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների ներկայության վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսի կողմից Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքի հաստատմանը։
Թուրքիայի առաջատար տուրիստական շրջաններից մեկում՝ Անթալիայում հորդառատ անձրևներ են։ Ուժգին տեղումների պատճառով դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հորդորեց Ներքին Հանդում տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ առաջնորդվել միայն Պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրություններով։
«Ռևանշիզմի» չեզոքացումը թղթով չի լինում, սահմանադրության փոփոխությամբ չի լինում։ Այսպես կոչված, ռևանշիզմը Ալիևի համար նույնպես այդքան սարսափելի չի թվա, եթե հաստատվող խաղաղությունը արդարության նվազագույն հիմքեր ունենա, գոնե մասամբ ընդունելի լինի նաև հայ ժողովրդի համար։ Այլապես Ալիևը միշտ վախենալու է անարդարության հետևանքով հայ ժողովրդի տարիներով կուտակված ցասումից, որ կարող է պոռթկալ ցանկացած հաջորդ իշխանության , ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանին տեղի ունեցած բախումները «անհանգստացնող նորություն» է որակել և երկու կողմին զսպվածության կոչ արել, գրում է gazeta.ru-ն:
ՀՀ ԱԳՆ-ն լիարժեք չի մեկնաբանում, թե ինչո՞ւ են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացրել կամ անհասանելի դարձրել ԼՂ հակամարտությանը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող քառալեզու բաժինները։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման, պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:
168.am-ը երեկ գրել էր, որ Ադրբեջանն արտահերթ նախագահական ընտրություններից և Ալիևի կանխատեսելի հաղթանակից հետո կարծես թե նոր սադրանքի է պատրաստվում: Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր փետրվարի 12-ին, ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է: ՀՀ ՊՆ-ն […]
Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
ՀՀ ՊՆ-ում վոլեյբոլ խաղացողները որոշեցին հայտարարել, որ եթե մեկը համարձակվել է Ադրբեջանի ուղղությամբ զենք պահի, կպատժվի՝ ըստ օրենքի։
«Եթե գոնե ամեն ինչ կեղծում են, գոնե պրոֆեսիոնալ ձևով կեղծեն։ Պապիկյան Սուրո՛, Նիկոլ Փաշինյանից սովորիր պրոֆեսիոնալ ձևով կեղծելը»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։
«Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի մի շարք բաժիններ անհասանելի են նախօրեից։ Խոսքը մասնավորապես այն բաժինների մասին է, որտեղ կային տեղեկություններ Արցախի, Արցախյան հիմնախնդրի մասին։
Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհվածները, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Երկրապահ կամավորականների միության անդամներ են։
Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։