Ալիևը մերժել է Երևան այցելելու հրավերը. ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանի նախագահը չի մեկնի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ալիևը մերժել է Հայաստանի հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի գարնանը, հաղորդում է ադրբեջանական կառավարամետ կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրաժարումը բացատրվում է նրանով, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնականապես չի ստորագրվել։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ալիևին և Էրդողանին հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031