
Թուրքիայում 6 տարեկանից փոքր 594 երեխա բանտում է

Թուրքիայում վեց տարեկանից փոքր 594 երեխա մայրերի հետ գտնվում են բանտերում: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Տվյալները հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, ով պատասխանել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մուսլում Դողանի ներկայացրած հարցմանը:
Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ կալանավայրերում երեխային կամ երեխաներին իր մոտ պահող մայրերի թիվը 547-ն է: