Բաժիններ՝

Իրանը և Թուրքիան չպետք է թույլ տան Իրաքյան Քրդստանի անկախությունը. այաթոլլա Խամենեի

Իրանը եւ Թուրքիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտան Իրաքի քրդական ինքնավարության անջատումը այնտեղ կայացած հանրաքվեից հետո: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը։

Խամենեիի համոզմամբ՝ Իրաքյան Քրդստանում անցկացված հանրահարցումը ծառայել է «Վաշինգտոնի եւ Թել Ավիվի շահերին, որոնք ձգտում են նոր Իսրայել ստեղծել տարածաշրջանում»:

«Իրանը եւ Թուրքիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դիմակայելու դրան»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 4-ին բանակցություններ է վարել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ռոուհանին, մասնավորապես, հայտարարել Է, որ Իրանը եւ Թուրքիան թույլ չեն տա խախտել Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

«Մենք հաստատում ենք Սիրիայի եւ Իրաքի տարածքային միասնությունը, մենք թույլ չենք տա վերաձեւել տարածաշրջանը»,-նշել է Ռոուհանին: Նա նաեւ ընդգծել է, որ «Իրանը եւ Թուրքիան ամեն կերպ կդիմակայեն ապաինտեգրացմանը Իրաքում եւ Սիրիայում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031