Վրաստանի ԱԳՆ-ն Սերգեյ Մինասյանին հրաժարվել է հավատարմագիր տալ. Վրաստանի հանրային հ/ը

Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ-ի կողմից նորանշանակ դեսպանին հավատարմագրեր չի տվել: Հանրային հեռուստաընկերությունը տեղեկատվությունը ստուգելու համար կապվել է արտաքին գերատեսչության հետ:

«Երբ դեսպանի վերաբերյալ որոշում է կայացվում, դա հանրայնացվում է: Թեմայի վերաբերյալ շահարկումները անտեղի են»,- հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:

«Սերգեյ Մինասյանը Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է: Տարբեր առցանց լրատվականների տեղեկատվությամբ, նա սերտ կապեր ունի «Ջավախք» կազմակերպության հետ:

Մինասյանը մի քանի հոդված է հրապարակել, որտեղ «Ջավախքի հարցը լուծելու համար Ռուսաստանի ներգրավվածությունն է պահանջել»,- ասվում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության` Մոամբեի հոդվածում:

Aliq.ge

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031