«ՆԱՏՕ-Վրաստան-2016» բազմազգ զորավարժությունները հանդիսանում են մեր երկրի՝ հյուսիսատլանտյան ինտեգրման ուղղությամբ արված ևս մեկ ապացույց, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ դիմելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների զինծառայողներին։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի նորընտիր խորհրդարանի լիազորությունները ճանաչելուց հետո երկրի կառավարության լիազորությունները կդադարեցվեն։ Վրաստանի նախագահը հին կառավարությանը կհանձնարարի մինչ նորի ընտրությունը ժամանակավոր կատարել պարտականությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Մի քանի թուրք զինծառայողներ, որոնք ծառայություն են անցնում Գերմանիայի Ռամշտայն քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայում, քաղաքական ապաստան ստանալու հայտ են ներկայացնել։
Թուրքիայի Մուշ նահանգի Բուլանըք գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:
Եվրախորհրդարանում աշխատանքներ են տարվում մի նախագծի շուրջ, որը առաջարկում է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի երկկողմ ցանկության դեպքում՝ առանց նախապայմանների, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Երկու հայ զինվորականներ` Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանը ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը:
Պաշտոնական Անկարան վերջին պահին չեղյալ է համարել Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Թուրքիա:
«Մենք երբեք չենք հրաժարվել ինչ-որ հանդիպումներից՝ լինի դա նախագահի, արտգործնախարարի, անգամ աշխատանքային մակարդակով, սակայն միշտ կողմ ենք, որպեսզի այդ հանդիպումները օգուտ տային, լինեին ինչ-որ առաջընթացներ։ Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետո չեն կատարվում պայմանավորվածությունները, ի՞նչ օգուտ հանդիպումներից»,- ասել է Հայաստանի նախագահը։
Հայաստանն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Վանի քաղաքապետ Բեքիր Քայան ահաբեկչության դեմ պայքարի հետաքննության շրջանակում ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշ ժամանակ անց կարողացել է վերականգնել վերահսկողությունը թվիթերյան միկրոբլոգի նկատմամբ: Պաշտոնական Բաքվից հայտարարել են, որ ձեռնարկվում են անվտանգության անհրաժեշտ միջոցներ:
Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է նոյեմբերի 15-ին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2016թ. հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Մենք հորդորում ենք Եվրամիությանը և դրա անդամ պետություններին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները` կանխարգելելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ևս մեկ հարձակում, ինչը հետագայում ավելի կբարդացնի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և թանկ կարժենա երկու կողմերի համար էլ մարդկային կյանքի և ենթակառուցվածքների տեսակետից»,- ասվում է հայտարարության մեջ:
«Մենք դրա հետ ոչ մի առնչություն չունենք, և մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ոչ մի նշանակություն չունեն մեզ համար»,- ասել է Խամենեին։
Զինծառայողները եւ դիվանագետները հրատարակությանը պատմել են, որ պատրաստ են հետեւելու գործարարի քաղաքական ուղեգծին, բայց ընդգծել են, որ, ամենայն հավանականությամբ. Մոսկվայի հետ համագործակցության հաջորդ քայլը կդառնա Սիրիայում զինյալների դիրքերին համատեղ հարվածների վերաբերյալ համաձայնությունների վերականգնումը: «Մենք պատրաստ էինք առաջադրված խնդրի կատարմանը, եւ մենք վերստին կարող ենք պատրաստ լինել դրան»,- հրատարակությանն ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վաղը աշխատանքային այցով կայցելի Ֆրանսիա, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանը 14 153 697,82 հազար դոլարի առևտրային գործարքներ է իրականացրել 174 երկրի հետ, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեին։
Անկարան Իսրայելում նոր դեսպանի է նշանակել 2010թ. թուրք-իսրայելական հակամարտությունից ի վեր առաջին անգամ։
Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի պատին հայտնվել է հերթական հակահայկական գրառումը, հայտնում է «Ակոս» պարբերականը։
Թուրքիայի Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը ձերբակալվել է:
ԴԱԻՇ-ի գրոհայինները Մոսուլում օգտագործել են մորուքավոր մանեքեններ և տանկերի ու ջիպերի փայտե մակետներ Իրաքի Մոսուլ քաղաքի համար մղվող մարտերում, հայտնում է արաբական Al Arabiya հեռուստաալիքը։
Թուրքիան և թուրք ժողովուրդը վրդովված են ԵՄ մի շարք երկրների ղեկավարության հայտարարություններից՝ դադարեցնել Անկարայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները ԵՄ-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսին։
Ադրբեջանում երկրի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը ինտերնետ տիրույթում արատավորելու կամ ստորացնելու փորձը կհանգեցնի քրեական պատախանատվության։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղության հասնելու նպատակով։ Այս մասին Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Սիրիական կառավարական զորքերը պատրաստ են մոտ ժամանակներս սկսել վճռական գործողություն «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների դեմ Հալեպի արևելյան նահանգներում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հաջորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան, հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում զորամիավորումների ռազմական տեխնիկան ու ստորաբաժանումները, անձնակազմը տեղափոխվել են օպերատիվ նշանակության շրջաններ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակներում բացազատված ռազմաօդային ուժերի դաշտային շարժական հրամանատարական կետ: