Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը

Այլևս փաստ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի մարդակեր ղեկավարները Ադրբեջանի նավթահեն, թերզարգացած տնտեսությունն ամնեակարճ ճանապարհով մտցրեցին անդառնալի ճգնաժամի փուլ:

Այս մարդակերների կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմները կործանարար հարվածներ են հասցնում ադրբեջանական տնտեսության ողնաշարին, որի ջախջախումն այս օրերին մոտենում է կայծակնային արագությամբ: Ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են, որոնց կայուն և անվտանգ շահագործումը նման իրավիճակում ուղղակի դարձել է անհնար:

Ադրբեջանին սպասվող հետևանքները չեն ուշանալու՝

  • Թուրքիայի կողմից ադրբեջանական տնտեսության վերջնական գաղութացում և իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական շահերի սպասարկմանը ծառայեցում,
  • նավթարդյունահանման ոլորտից օտարերկրյա ներդրումների փախուստ,
  • ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսի, իսկ արտահանման շուրջ 90 տոկոսի կրճատման իրական նախադրյալներ,
  • խորացող աշխարհաքաղաքական մարտահրավերներ, տարածաշրջանային և միջազգային լիակատար մեկուսացում, միջազգային տնտեսական պատժամիջոցներ,
  • քաղաքական անկայունություն, հեղաշրջումներ, երկարաժամկետ անկառավարելի իրավիճակ,
  • սոցիալական լարվածության աննախադեպ խորացում և բախումներ,
  • ի վերջո, արտաքին պատերազմի վերաճում ներքին՝ քաղաքացիական պատերազմի:

Այս իրողությունը ստիպված են հաշվի առնել Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկերները, որոնք անսահման օգտվում են ադրբեջանական նավթի և գազի գերարդյունահանումից և արտահանումից: Օտարերկրյա ներդրումները այս ոլորտում ունեն անհամեմատ ավելի բարձր, չկառավարվող իրական ռիսկեր, քան օրինակ խաղատներում կատարված խոշոր խաղադրույքները:

Իսկ գերշահույթներ ունենալու համար Ադրբեջանին վճարվող նավթադոլարները սնում են Թուրքիայի պարտադրանքով և Ադրբեջանի ձեռամբ պարբերաբար սանձազերծվող պատերազմները մեր տարածաշրջանում: Օտարերկրյա վճարողներն էլ դառնում են անուղղակի մասնակիցը դեռևս տարածաշրջանային ընդգրկում ունեցող այս մարդակեր գործընթացների:

Այս վերջին պնդումը հատկապես վերաբերելի է այն երկրներին, որոնք իրականում ոչ տնտեսական գործոններով պայմանավորված գերօգուտներ ստանալու նպատակով ներգրավված են ադրբեջանական նավթի արդյունահանման ոլորտում և այդ նավթը շարունակում են ձեռք բերել շուկայականից անհամեմատ էժան գնով՝ պարբերաբար ականատեսը լինելով այս մահաբեր գործարքների անմարդկային իրական հետևանքներին:

Այս տեսնակյունից առկա իրողությունները փաստարկելու նպատակով շարունակում ենք Ադրբեջանի արտաքին առևտրի ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների ուսումնասիրությունը (աղբյուրը՝ https://tradingeconomics.com/azerbaijan):

Այսպես՝ Իտալիան ադրբեջանական արտահանման ամենախոշոր ներկրողն է: Ադրբեջանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում Իտալիայի բաժինը ամենամեծն է՝ շուրջ 30 տոկոս կամ տարեկան շուրջ 5,7 միլիարդ ԱՄՆ դոլար: Դեպի Իտալիա ադրբեջանական արտահանման ապրանքային կառուցվածքում նավթի և գազի տեսակարար կշիռը գրեթե 100 տոկոս է:

Հատկանշական մեկ այլ փաստ. նախորդ չորս տարիներին (2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմների միջանկյալ ժամանակահատված) դեպի Իտալիա ադրբեջանական նավթի և գազի տարեկան միջին արտահանումն աճել է շուրջ 2,5 անգամ՝ 2015թ. համեմատ:

Ուշագրավ է նաև այն, որ Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում ևս Իտալիան ունի առաջատար դիրք՝ գտնվում է առաջին տասնյակում: Ավելին՝ 2016-2019թթ. Իտալիայից Ադրբեջանի ներմուծումն աճել է տարեկան միջինը 10 տոկոսով:

Իհարկե, շարունակվող և թռիչքաձև աճող այս մահաբեր առևտրի տնտեսական գերօգուտները բաժին են հասնում նաև Իտալիային:

Եվ այսն հիմնական շարժառիթով պայմանավորված՝ Իտալիան օրերս դեմ արտահայտվեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկին:

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գիտակցել.

հարմար առիթի դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտագործելու է Ադրբեջանի կուտակած նավթադոլարները և առանց վարանելու խոցելու է նաև Իտալիայի խաղաղ բնակչությանը, հիվանդանոցները, եկեղեցիները …

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Տեսանյութեր

Լրահոս