Հայկական ծագում ունեցող ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանը անդրադարձել է ԱՄՆ կողմից՝ Իրանի վրա հարձակումներին։
Սա կհամոզի Իրանին և տարածաշրջանի ու աշխարհի մյուս երկրներին իրականում միջուկային զենք ձեռք բերել, քանի որ նրանք դա կդիտարկեն որպես նման ագրեսիան զսպելու միակ միջոցը։
Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Իրանին ԱՄՆ հարվածների կապակցությամբ, Փարիզը չի մասնակցել հարվածներին կամ դրանց պլանավորմանը, գրել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
Այս պահին Իրանի հետ Հայաստանի ողջ սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Աստված անի՝ Իրան-Իսրայել պատերազմն ավարտվի քաղաքական հանգուցալուծմամբ, ու ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերն արդյունք տան»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չէ Իրանի հետ, NBC News-ին տված հարցազրույցում ասել է փոխնախագահ Վենսը, պնդելով, թե Վաշինգտոնը պատերազմի մեջ է նրանց միջուկային նկրտումների հետ։
Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջանառության մեջ են դրել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո, կոչ է արել Իրանին շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու համար, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդի ճակատագրի հարցը Իսրայելն է որոշում, սակայն Վաշինգտոնն ինքը չի ձգտում իրանական ռեժիմի փոփոխության։
Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
Ամերիկյան հարվածներից հետո Իրանում ստեղծված իրավիճակին նվիրված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի նիստը կկայանա հունիսի 23-ին։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները վկայում են, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևում կանգնած է Վաշինգտոնը, հայտարարել է Իրանի նախագահը:
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ ՌԾՈւ նավերին և փակել Հորմուզի նեղուցը:
Պեկինը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա և հարվածները միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության տակ, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը: Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
ԱՄՆ հարվածների շնորհիվ Իրանի միջուկային հավակնությունները ոչնչացվել են։
Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսադեմին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած հարվածները, որոնք ձեռնարկվել էին Իսլամական Հանրապետության վրա իսրայելական հարձակումներից հետո:
Թուրքիան խորապես մտահոգված է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Նրա քաղաքականությունը պղծություն է. Ցեղասպանագետը՝ Փաշինյանի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ի պատասխան բանակցությունների վերադառնալու կոչերի, հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի լքել բանակցային սեղանը:
Մենք տեսել ենք, որ Փաշինյանի զրոյական կետերն ավարտվում են մեզ համար ողբերգությամբ. Ռուբեն Մելքոնյան
ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ վաղը կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ «Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի» պատճառով։
«Այս կառավարիչների վախը եկեղեցուց հասկանալի է, որովհետև եկեղեցին համախմբող է: Եկեղեցու դեմ արշավը հասկանալի է, որովհետև այն ունի նաև դրսից եկող դրսևորումներ, բայց միևնույն ժամանակ այս ճակատագրական օրերին եկեղեցին շարունակում է իր ազգային օրակարգով առաջ շարժվել»,- շարունակեց նա՝ հավելելով, որ հասարակությունը շատ խիստ է վերաբերվելու այն փաստին, եթե եկեղեցուն աջակցելու համար մարդիկ ռեպրեսիաների ենթարկվեն:
Մենք որոշեցինք մեկնել Ստեփանակերտ՝ մարզային քաղաք: Այնտեղ հասնել կարելի էր միայն կառքով: Ահա և մեզ հանդիպեց անքիթ մի կառապան, միակը իջևանատնում, կաշվե դիմակպչուկով, որը ծածկում էր նրա քիթը և դեմքի կեսը: Իսկ հետո ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես բանաստեղծության մեջ է. և մենք չէինք հավատում, թե նա մեզ իրոք կհասցնի Ստեփանակերտ. մենք անցանք տուն դարձող հոտից: Այնտեղ մենք գիշերեցինք «օբշչոյում», իսկ առավոտյան առանց դժվարության ավտոբուսի տոմս ստացանք և վերադարձանք Գյանջայի թե Նուխու երկաթուղի»: (Նույն տեղում, էջ 360):
Երթին մասնակից «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն կարևոր տոներից մեկն է, և Եկեղեցու դեմ իշխանական արշավի ու առկա մղումների պայմաններում առավել քան ակտուալ է այդ օրն ուխտով այցելել Մայր Աթոռ:
«Այսօր տեսնում ենք մի իրավիճակ, երբ տարածաշրջանը տրաքում է, երբ Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի 3 լրջագույն միջուկային օբյեկտների։ Մեր տարածաշրջանը կանգնած է Չեռնոբիլ դառնալուց 5 րոպե պակաս, ու մենք ստիպված ենք այս երթով, եկեղեցական այս կարևորագույն տոնին քայլել դեպի Մայր Աթոռ՝ մեր սատարումը հայտնելու Առաքելական եկեղեցուն»,- դեպի Մայր տաճար կատարած երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային: Այս մասին ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել արևմտյան Իրանին։ Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակը՝ տեղեկացնելով, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածների շարք արևմտյան Իրանի ռազմական թիրախների ուղղությամբ։
Իսրայելը ողջունում է Իրանի դեմ պատերազմին միանալու՝ նախագահ Թրամփի որոշումը։ «Նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները ի ցույց դրեցին իրենց հզորությունը»,- ըստ «Ազատության»՝ հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ այս մասին նշել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին՝ հավելելով, որ իրենց տեսանկյունից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել: