Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան պաշտոնական այցով մենկել է Վրաստան։ Այցի շրջանակներում Յերլիքայան հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեի հետ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ Երևանի անվտանգությունը սկսվում է Ակնայի սահմաններից, դրա համար էլ Հայաստանի ցանկացած կետից մարդիկ երբ գնում էին Արցախ՝ իրենց տունն էին պաշտպանում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին արձագանքել են բողոքի ակցիաներով․ տարբեր երկրների տասնյակ պատվիրակներ զանգվածաբար լքել են դահլիճը։ Նեթանյահուն իր ելույթում հայտարարել է, որ Իսրայելը պետք է ավարտի աշխատանքը Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ՝ չնայած միջազգային հանրության աճող քննադատություններին և հրադադարի պահանջներին։
21 տարի առաջ՝ 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտում մասնակցում էր անգլերենի դասընթացների ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։
Արդյո՞ք Քննիչ հանձնաժողովն այս հարցազրույցը դիտել է, դրանում առկա նյութը քննարկման առարկա դարձրե՞լ է: Այս հարցադրման պատասխանը մենք սեպտեմբերի 24-ին գրավոր հարցման միջոցով փորձել ենք ստանալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից, ով շատ օպերատիվ է արձագանքել այս անգամ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Տիգրան Քեոսայանի ընտանիքին և ընկերներին նրա մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Թուրքիան կհրաժարվի ռուսական գազից
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն առաջարկել է երկրների միջև հարաբերությունները սկսել մաքուր էջից։
Հայ-իրանական համագործակցությունը պաշտպանական ոլորտում զարգացել է. Սոբհանի
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը և ձեռնպահ մնալ այդ երկիր մեկնելուց: Ըստ TASS-ի՝ այս մասին հայտնել է Մինսկում Լեհաստանի դեսպանատունը։
Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի «Ատոմ Էքսպո 2025» ցուցահանդեսի շրջանակներում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ «Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարել Բուշերի ատոմային էլեկտրակայանից ավելի մեծ էլեկտրակայանների կառուցման շուրջ»։
Խնդիրներ եղել են. Դեսպան Սոբհանին՝ իր երևանյան առաքելության մասին
Գործընկերոջ կարգավիճակով դաշինքի հետ համագործակցում են Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը
«Կային անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների և շփումների ընթացքում այդ անհասկանալի պահերը վերացել են։ Կան որոշ անհասականալի պահեր, որոնց շուրջ քննարկումներ դեռ տեղի չեն ունեցել»,- ասաց դեսպանը։
Իրանը ամուր կանգնելու է ՀՀ սահմանների անքակտելիությանն աջակցելու դիրքորոշման վրա. Սոբհանի
#ՀԻՄԱ. ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՄԵՀԴԻ ՍՈԲՀԱՆԻԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Լիտվայի տարածքային ջրերում տեղի են ունենում ՆԱՏՕ-ի ռազմածովային և ռազմաօդային ուժերի զորավարժություններ՝ «Նեպտունի հարված» խորագրով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր Միացյալ Նահանգներում ահաբեկչության և քաղաքական հողի վրա կազմակերպված բռնություններին հակազդելու վերաբերյալ։
Եմենի առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Սանայի վրա իսրայելական հարձակման հետևանքով նախնական տվյալներով զոհերի թիվը հասել է 9-ի, այդ թվում՝ չորս երեխա և երկու կին, իսկ վիրավորների թիվը հասել է 174-ի, որոնց թվում 59-ը երեխաներ են և 35-ը՝ կանայք։
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Հրատարակությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը համառորեն կոչ է անում Նեթանյահուին ընդունել պաղեստինյան անկլավում պատերազմը դադարեցնելու Թրամփի պլանը։
Նշվել է, որ զրուցակիցներն ընդգծել են Սիրիայի հետկոնֆլիկտային և անցումային շրջանում այդ երկրի իշխանություններին աջակցելու կարևորությունը։
Գերմանիայի նախկին կանցլերը նշել , որ Պուտինը միշտ Սառը պատերազմի ավարտը և ԽՍՀՄ փլուզումը բոլորովին այլ կերպ է դիտարկել, քան ինքը։
Ադրբեջանի կառավարության լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով երկրի մասին «կեղծ» լուրերի տարածումը։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում հանդիպել է հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային երկրների միջև համագործակցությանը:
Գրոսին ընդգծել է Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության և միջուկային զենքի չտարածման վերաբերյալ հարցերի քննարկման կարևորությունը։ Պուտինի և Գրոսիի հանդիպմանը մասնակցել է նաև «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Բելառուսի Հանրապետություն բոլոր ուղևորություններից և Բելառուսի Հանրապետությունում գտնվող Լեհաստանցի քաղաքացիներին կոչ է անում անհապաղ հեռանալ այդ երկրի տարածքից
Սյունիքում տուն կառուցելու համար վաղն Ադրբեջանի համաձայնությունը պետք է ստանաք. Հրանտ Բագրատյան
Ռուսաստանը և ՄԱԿ-ն արտահայտել են համագործակցությունն ամրապնդելու իրենց վճռականությունը։
Պնարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երևանում։