Բախումներ՝ Հալեպում. հայաշատ շրջաններում՝ ևս

Հալեպում այսօր՝ հունվարի 6-ին, բախումներ են սկսվել Սիրիայի դեմոկրատական ուժերի (կամ Սիրիայի հակակառավարական ուժեր) և սիրիական բանակի միջև․ հայտնում է տեղի հայկական «Գանձասար» պարբերականը։

«Նոր գյուղ, Շեյխ Թահա, Ճալաա, Աշրաֆիե, Շեյխ Մագսուտ, Վիլլաներ, Սուլեյմանիե շրջաններում լսվում են ռմբակոծության և հրաձգության ձայներ, շենքերի վրա երևում են փամփուշտի հետքեր։

Նահանգապետը վերոնշյալ թաղամասերի բնակիչներին կոչ է արել փողոց դուրս չգալ»,- գրել է պարբերականը։

Ըստ «Գանձասարի»՝ բախումները մեկ ժամով դադարել են, ապա վերսկսվել՝ կրկին նույն շրջաններում։

Պարբերականը հայտնել է նաև, որ կա առնվազն 15 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս