ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանակներում արգելափակվել են «Telegram»-ի մոտ 500 միլիոն դոլարի պարտատոմսեր. Financial Times
Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում արգելափակվել են մոտ 500 միլիոն դոլարի «Telegram»-ի պարտատոմսեր՝ Մոսկվայի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակներում, հաղորդում է Financial Times-ը։
Ըստ FT-ի՝ «Telegram»-ը նախկինում թողարկել էր մի քանի պարտատոմս, այդ թվում՝ 1.7 միլիարդ դոլարի թողարկում 2025 թվականի մայիսին։ Ընկերությունը գնել է 2026 թվականին մարվող պարտատոմսերի մեծ մասը, սակայն 500 միլիոն դոլարը մնացել է անհասանելի։ 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայումը հայտնվել է Եվրամիության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սահմանափակումների տակ։
«Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովը նախկինում հայտարարել էր Ռուսաստանի հետ կապերի խզման մասին։ Սակայն ռուսական դեպոզիտարիայում արժեթղթերի արգելափակումը ցույց է տալիս ընկերության ֆինանսական կախվածությունը երկրից։ Պատժամիջոցները բարդացնում են պարտքերի մարումը և պարտատոմսերի հետգնման հնարավորությունը։
