Թուրքիայում գործազրկության մակարդակը շարունակում է աճել

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի նոյեմբեր ամսվա աշխատուժի վիճակագրական տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայում գործազրկության մակարդակը նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.1%- ով՝ հասնելով 8.6%։

15 տարեկան և բարձր գործազուրկների թիվը նոյեմբերին աճել է 54․000-ով և հասնելով 3 միլիոնի։

Կանանց գործազրկության մակարդկան ավելի բարձր է, քան տղամարդկանցը։ Գործազրկության մակարդակը տղամարդկանց շրջանում կազմում է 7%, իսկ կանանց շրանում 11.8%։

15-24 տարեկան երիտասարդ բնակչության շրջանում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ՝ 15.4%։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031