Նորմայից ավելի աղմկող տրանսպորտային միջոցների վարորդները կտուգանվեն Վրաստանում

Վրաստանում հունվարի 1-ից նորմայից ավելի աղմուկ առաջացնող տրանսպորտային միջոցների վարորդները կտուգանվեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Համապատասխան փոփոխություն է կատարվել Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում։

Փոփոխության համաձայն՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նորմայից ավելի աղմուկ առաջացնող տրանսպորտային միջոց վարելը կտուգանվի 100 լարիով, կրկնակի խախտման դեպքում՝ 200 լարի։

Նույն խախտման եռակի խախտման դեպքում նախատեսվում է 300 լարի տուգանք։

Տեսանյութեր

Լրահոս