Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-Եվրոպա փաստաթղթերի ստորագրումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում առաջիկա օրերին. Տուսկ
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-Եվրոպա փաստաթղթերի ստորագրումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում առաջիկա օրերին, լրագրողներին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, երբ նա մեկնում էր Փարիզ՝ «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը մասնակցելու համար։
Այսօր Փարիզում տեղի է ունենում«Կամավորների կոալիցիայի» բարձր մակարդակի հանդիպում։ Զելենսկին արդեն ժամանել է Փարիզ: Մասնակցելու են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
