Քանի մարդ է այս տարի Վրաստանից մեկնել ԵՄ երկրներ
Վերջին տարիներին Վրաստանից դեպի Եվրամիություն իրականացվող այցերի թիվը աճի միտում ունի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի ռեզիդենտների կողմից ԵՄ երկրներ իրականացված այցերի թիվը գերազանցել է 102 հազարը։ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7%։
2024 թվականին, 2023 թվականի համեմատ, Եվրամիություն իրականացված այցերի թիվն աճել է 13%-ով՝ հասնելով 378.5 հազար այցի։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ անցած տարի 15 տարեկանից բարձր վրացի այցելուներն ամենահաճախը այցելել են Գերմանիա, ապա՝ Իտալիա և Ավստրիա։
Եվրամիություն Վրաստանից իրականացված այցերի թվի վերաբերյալ առկա են հետևյալ տարիների տվյալները․
- 2019 թվական- 304.800 այց,
- 2022 թվական- 186.500 այց,
- 2023 թվական- 333.900 այց,
- 2024 թվական- 378.500 այց։
