Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 30.89 տոկոս
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի դեկտեմբեր ամսվա գնաճի տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տվյալների համաձայն՝ սպառողական գների ինդեքսի (CPI) փոփոխությունը 2025-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ 0.89%-ով ավելի է եղել, իսկ 2024-ի դեկտեմբերի համեմատ ավելի է եղել 30.89%-ով։
Սպառողական գների ինդեքսի տվյալների համաձայն, տարեկան աճը շարունակել է բարձր մնալ երեք հիմնական ծախսային խմբերում, որոնք ունեն ամենաբարձր մասնաբաժինը:
Սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 28.31%-ով, տրանսպորտը աճել է 28.44%-ով, իսկ անշարժ գույքը՝ 49.45%-ով: Այս խմբերի ազդեցությունը տարեկան գնաճի վրա հաշվարկվել է որպես 7.07 % սննդամթերքի, 4.36 % տրանսպորտի և 7.52 % բնակարանների համար:
