ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է նրանց, ովքեր կարող են նոր սադրանքներ իրականացնել Սիրիայում ռուսական ուժերի դեմ, հայտնում է Gazeta.ru-ն:
Նվազագույնը 22 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Սիրիայի հյուսիս արևելքում գտնվող Թել-Թամեր քաղաքում իրականացված մի շարք պայթյունների հետևանքով: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Նավթի գները շարունակում են նվազել՝ հասնելով նոր նվազագույն ցուցանիշների: Դրանք շաբաթվա ընթացքում նվազել են ավելի քան 8%-ով ՕՊԵՔ-ի կողմից նոյեմբերին նավթի արդյունահանման ծավալների մեծացման ֆոնի վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մեղադրել է Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին Եմենի դպրոցների վրա հարձակումներ գործելու մեջ, գրում է korrespondent.net-ը:
Վրաստանի իշխանությունները դիվանագիտական խողովակներով կպատասխանեն Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային տիրույթի խախտմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի ղեկավար Թեդո Ջափարիձեն, գրում է «Գրուզիա օնլայնը»: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ցխինվալի շրջանի կողմից երկրի օդային տիրույթը խախտել է ռուսական «Մի-8» ուղղաթիռը: Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ «ռուսական «Մի-8» ուղղաթիռը հատել է օկուպացված սահմանն […]
Թուրքիայի Կյուտախյա նահանգում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1 մարդ, 38-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել ԴԱԻՇ-ի ռուս դահիճ Անատոլի Զեմլյանկայի նկատմամբ, ով, ենթադրաբար, պատկերված է ԴԱԻՇ-ի տարածած տեսահոլովակում:
Թուրքիայից հեռանալու փորձ կատարելիս միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ճանաչված Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը, գրում է թուրքական Haber7 թերթը:
Թուրքիայի ոստիկանությունն անցկացնում է խոշոր հակաահաբեկչական օպերացիա Ստամբուլի 17 շրջաններում, գրում է թուրքական Milliyet թերթը:
«Էդիրնե Գաբուի» գերեզմանատան հայկական հատվածում են ամփոփված 1915 թվականին Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան հանված քսան հնչակյանները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես մերժել է Իրաքից դուրս բերել իր զինվորականներին, ավելին, քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս կարող է ավելացնել զինվորականների թիվը Իրաքի հյուսիսում:
Իրաքը փակել է իր իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում՝ որպես բողոքի նշան այն բանի, որ այդ երկրի իշխանությունները զինվորականներ են ուղարկել Իրաքի Նայնավա նահանգ, հայտնում է TASS-ը:
Ֆինլանդիայի սահմանային դեպարտամենտը հայտարարել է, որ նախօրեին իր երկրի օդային տիրույթը Ռուսաստանի կողմից խախտել է ուղղաթիռ, որը դարձյալ հետ է գնացել
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այլևս չի կարծում, թե Դոնալդ Թրամփի քարոզարշավը «ծիծաղելի է»:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը ստանում է մինչև 40 մլն դոլար եկամուտ՝ զբաղվելով նավթի առևտրով, հայտարարել է ԱՄՆ Գանձարանի ներկայացուցիչ Ադամ Շուբինը՝ հանդես գալով Լոնդոնում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տիրույթը:
Պենտագոնը հայտնել է վերջին շրջանում ԴԱԻՇ-ի 3 առաջնորդների ոչնչացման մասին:
Թուրքական իշխանությունները սկսել են Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը, որտեղ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները տարածքներ են վերահսկում:
Պուտինը մեր օրերի, թերևս, ամենախարիզմատիկ լիդերն է: Ռուսամետներն ամենուրեք ոգևորված են: Մեր տարածաշրջանը կրկին գերտերությունների շահերի թիրախում է: Բայց այդ շահերի բախումը հանգեցնում է օր օրի ահագնացող պատերազմի:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարի How Much a Dollar Cost կոմպոզիցիան անվանել է 2015 թվականի իր ամենասիրելի երգ:
«Հայաստանը, այսպես թե այնպես, կներգրավվի ռուս-թուրքական բախման մեջ, եթե լինի նման բախում»,- բայս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը` խոսելով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի հայտարարության հնարավոր հետևանքների մասին:
Կոալիցիան 23 հարված է հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան 23 նոր ավիահարված է հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին Իրաքում ու Սիրիայում, հայտնում է Reuters-ը: 20 հարված հասցվել է Իրաքի 9 քաղաքի շրջանում: Ռմբակոծման թիրախ են եղել ահաբեկիչների տակտիկական միավորումները, մարտական դիրքերը, ռազմական մեքենաներն ու զինապահեստները: Սիրիայի երեք քաղաքներում հասցված երեք հարվածները ոչնչացրել են ահաբեկիչների երկու տակտիկական միավորումներ: carmen ghukasyan
«Պատերազմը ցանկալի չէ, իսկ կրակահերթերը չեն հանգեցնի պատերազմի, և դրանք ամենևին էլ պատերազմի սկիզբ չեն ազդարարում։ Պատերազմը, այո, հնարավոր է, եթե կողմերը տեղակայեն իրենց զինված ուժերն այնպես, որը թույլ չի տա հակառակորդին իրականացնել օպերատիվ գործողություններ»,- ասում է Մեթյու Բրայզան։
Այսօր Ֆրանսիայում հոսպիտալացվել է երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակը: 83-ամյա քաղաքական գործչի մերձավորները հայտնել են, որ լուրջ ոչինչ տեղի չի ունեցել՝ նրան պարզապես հետազոտելու են:
Վրաստանը հայտարարել է, որ ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է իր օդային տիրույթը:
Իրաքյան Քրդստանի կառավարությունը խնդրել է Ռուսաստանին այլընտրանքային օդային տիրույթ գտնել Սիրիայում զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար, այլ ոչ թե հարվածներ հասցնել իր ինքնավարության տարածքով, քանի որ շրջանը կրում է տնտեսական կորուստներ:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է հանդես գալիս Եվրամիությանը Չեխիայի լիիրավ անդամակցությանը, գրել է թուրքական Haber7 թերթը:
Շվեյցարիայի ոստիկանությունը հայտարարել է Ժնևում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին՝ կապված կասկածյալների հետապնդումների հետ, ովքեր կարող են առնչություն ունենալ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հարձակումների հետ:
Իրաքում բնակվող տղամարդը 6,4 միլիոն դոլար է շահել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի «Մեգաբաքս» վիճակախաղում, հայտնում է АР-ն:
Թուրքիայի Տրաբզոն նավահանգստում առափնյա պահպանությունը կալանավորել է «Աստրա» նավը, հայտնում է թուրքական 61 saat թերթը: