Բաժիններ՝

Ջոն Քերին ժամանել է Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Մոսկվա՝ բանակցելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում հույս ունի մերձեցնել Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բանակցությունների նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավարը քննադատել էր ամերիկյան քաղաքականությունը՝ Վաշինգտոնին մեղադրելով «ահաբեկիչներին վատերի ու լավերի բաժանելու» մեջ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, թե չի հավատում Սիրիայում Ռուսաստանի ռազմավարության փոփոխությանը, սակայն հույս էր հայտնել, որ Մոսկվան վաղ թե ուշ կմիանա այն ռազմական կոալիցիային, որը պայքարում է ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորման դեմ:

Քերին իր այցի շրջանակում հույս ունի հող նախապատրաստել Սիրիայի հարցով միջազգային հանդիպման համար, որը նախանշված է այս շաբաթվա վերջին:
Մոսկվայում բանակցությունների ընթացքում ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը կքննարկի նաև Ուկրաինայի իրավիճակին առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս