Ռուսաստանը հայտարարել է Կովկասում 156 զինյալի ոչնչացման մասին
1 տարում Հյուսիսային Կովկասում հաջողվել է ոչնչացնել 156 զինյալի, ներառյալ՝ խմբերի 36 ղեկավարների: Այս մասին Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, ոչնչացված պարագլուխներից 20-ն ավելի վաղ հայտարարել էր ԴԱԻՇ-ի հետ իրենց համագործակցության մասին: Հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել նաև ՌԴ-ի ավելի քան 2,9 հազար քաղաքացիների ինքնությունը, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ-ին առնչություն ունենալու մեջ:
Ինչպես նշել է Բորտնիկովը, 2015 թվականին հաջողվել է կասեցնել Սիրիա մեկնելու ՌԴ-ի ավելի քան 100 քաղաքացիների փորձը:
Ընդհանուր առմամբ՝ ուժայինները հայտարարում են 30 ահաբեկչություն կանխելու ու ավելի քան 770 բանդիտների ու նրանց համախոհներին ձերբակալելու մասին: Դա, ըստ Բորտնիկովի, 2,5 անգամ թույլ է տվել նվազեցնել Ռուսաստանում ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների թիվը: