Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտնել է Եմենում կրակի դադարեցման մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցով հատուկ դեսպանորդ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը հայտարարել է երկրում կրակի դադարեցման մասին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ժնևում ՄԱԿ-ի բաժնի մամլո քարտուղար Ահմադ Ֆաուզիին:

Այս մասին նա հայտնել է փակ ռեժիմով անցկացված միջեմենյան բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունենում Շվեյցարիայում:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցով հատուկ դեսպանորդ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդն այսօր հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին ու ենթադրում է, որ դա կարևոր քայլ է երկրում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Նա կոչ է արել բոլոր կողմերին հարգել այդ նախաձեռնությունը»,- ասել է նա:

Բանակցություններին մասնակցում է հակամարտող կողմերի 24 ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր կողմից 12-ական մարդ:

2014 թվականի օգոստոսից Եմենում չեն դադարում հակամարտությունները երկրի իշխանությունների ու շիա ապստամբների՝ հուսիթների միջև:

Նրանք այս տարվա հունվարին գրավել էին երկրի մայրաքաղաք Սանան: Նախագահը ստիպված էր եղել հեռանալ Ադեն, ապա լքել երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս