Փարիզում տղամարդը, ԴԱԻՇ-ի կարգախոսներ բղավելով, կտրել է մանկապարտեզի դայակի կոկորդը
Ֆրանսիական Սեն Դենի շրջանը դարձյալ հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո: Ինչպես հայտնում է Europe 1-ը, այսօր առավոտյան տեղի մանկապարտեզներից մեկի մոտ շոկային հարձակում է տեղի ունեցել դաստիարակներից մեկի վրա:
Ինչպես հայտնել են ականատեսները, կնգուղով, դիմակով ու դանակը ձեռքին հանցագործը 40-ամյա զոհի վրա հարձակվել է հենց փողոցում, ապա ԴԱԻՇ-ին աջակցություն հայտնող կարգախոսներ գոռալով կնոջը հարվածել է կոկորդի շրջանում: Ներկայում բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար:
Մինչ այդ, ոստիկանությունը հանցագործին որոնում է ողջ Սեն-Դենիում:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ հանցագործը կարող է թաքնվել Օբերվիլյե կոմունայի տարածքում: