Մոսկվայի սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է սպանվել
Երեկ՝ Մոսկվայի ժամանակով ժ.22:00-ի սահմաններում, Պրեսնենսկի շրջանում գտնվող «Էլեմենտ» բար-սրճարանի մուտքի մոտ կռիվ է ծագել տղամարդկանց երկու խմբի միջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կռվի ընթացքում գործի է դրվել հրազենային զենք, 2 մարդ սպանվել է տեղում:
TASS-ի տվյալով՝ այդ դեպքի հետևանքով տուժել է 9 մարդ: Նրանցից 1-ը հրազենային վնասվածք է ստացել, ևս 8-ը տուժել են կռվի ժամանակ: Տղամարդկանցից 4-ը հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով:
Interfax-ի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ տուժել է 8 մարդ, նրանցից 7-ը գտնվում է հիվանդանոցում:
Քննչական մարմինները հարուցել են քրեական գործ ՌԴ ՔՕ 213 (խուլիգանություն), 222 (զենքի անօրինական շրջանառություն) ու 105 (սպանություն) հոդվածներով:
https://www.youtube.com/watch?v=shQGkVVJ9E0