Բաժիններ՝

Վերսկսվել են ԵՄ-ի ու Թուրքիայի մերձեցման բանակցությունները

Երկուշաբթի Բրյուսելում վերսկսվել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Սկսվել են տնտեսական ու ֆինանսական քաղաքականության մասին թիվ 17 տեխնիկական կետի քննարկումները, հայտնում է euronews.com-ը:

«Երկու տարվա դադարից հետո նոր էջի բացումը բավական խորհրդանշական է: ԵՄ-ի հետ պոզիտիվ կապերը մեզ համար կենսականորեն կարևոր են: Նման մարտահրավերներ, ինչպիսիք են ահաբեկչությունը ու միգրացիան, պահանջում են ապագային միտված կառուցողական հարաբերություններ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

ԵՄ-ի ու Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կոչված է վերջ տալ տարաձայնություններին այն հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու Կիպրոսի կարգավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս