Բաժիններ՝

Գերմանիայում միջոցներ կձեռնարկվեն ներգաղթյալների հոսքը կրճատելու համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի ղեկավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել երկիր ժամանող ներգաղթյալների թիվը կրճատելու ուղղությամբ, հայտնում է գերմանական ZDF պարբերականը:

Ինչպես հայտարարել է Մերկելը, իշխող «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը» կոչ է անում «զգալի կրճատել» ապաստան հայցող անձանց հոսքը:

«Իհարկե, մենք պետք է լրջորեն հաշվի առնենք մարդկանց մտահոգությունը: Այա թե ինչու մենք նվազեցնում ենք մեզ մոտ եկող փախստականների թիվը»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Սակայն, նրա խոսքով, Գերմանիայի իշխանությունները ինչ-որ նոր սահմանափակումներ չեն կիրառելու ակնհայտ կերպով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031