Բաժիններ՝

Գերմանիայում փախստականների ճամբարներում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Երկու զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել այս հանգստյան օրերին Գերմանիայում՝ փախստականների ճամբարներում, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է վնասվածք, հայտնում է Bild-ը:

Առաջին դեպքը տեղի է ունեցել կիրակի Լանգենհորն շրջանում փախստականների տեղաբաշխման կենտրոնում, որի ժամանակ կռվել է Սիրիայի ու Էրիթրեայի 60-80 քաղաքացի:

Մարդիկ միմյանց վրա քարեր են նետել ու կռվել փայտերով: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: 5 թիկնապահ ու 2 փախստական ստացել են վնասվածքներ, կռիվ հրահրելու մեղադրանքով ձերբակալվել է 10 փախստական:
Բացի այդ՝ Վիլհելմսբուրգ շրջանում շաբաթ օրը տեղի է ունեցել մեկ այլ կռիվ 9 մարդու մասնակցությամբ: Տուժածներից մեկը փախստական է ու թիկնապահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս