Նորվեգիա ժամանած հարյուրավոր փախստականներ իրենց բջջայիններում պահել են մահապատիժների տեսագրություններ
Հարյուրավոր մարդիկ, որոնք ապաստան են հայցել Նորվեգիայում, իրենց իրենց բջջայիններում ունեցել են մահապատիժների տեսարաններով լուսանկարներ ու տեսագրություններ, հայտնում է նորվեգական Nettavisen.no լրատվական պորտալը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փախստականների բջջայիններում հաջողվել է ոչ միայն գտնել սպանված երեխաների ու պատերազմի ու ահաբեկչության զոհերի լուսանկարներ, այլև ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի դրոշներ ու խորհրդանիշներ:
Միաժամանակ, Նորվեգիայում փախստականների ընդունման ծրագրի ղեկավար Էրիկ Հոգլենդը նշել է, որ այդ նյութերի առկայությունը հեռախոսներում կարող է միանգամայն անմեղ լինել:
Նրա խոսքով՝ փախստականները կարող էին բեռնել այդ կադրերը, որպեսզի ցույց տան խաղաղ Եվրոպային պատերազմի սարսափները կամ դա եղել է խայծ՝ անցնելու ահաբեկիչների կողմից վերահսկվող շրջաններով: