Բաժիններ՝

Պատմության մեջ առաջին անգամ Սաուդյան Արաբիայում 20 կին է հաղթել ընտրություններում

Պատմության մեջ առաջին անգամ Սաուդյան Արաբիայում 20 կին է երկրում անցկացված ընտրությունների արդյունքում պաշտոն զբաղեցնելու տեղական ինքնակառավարման մարմիններում, հայտնում է AP-ն՝ հղում կատարելով ձայների հաշվարկի վերջնական արդյունքներին:

Սաուդյան Արաբիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կանայք մասնակցել են որպես թեկնածուներ ու ընտրողներ: Ընտրություններին որպես թեկնածու մասնակցել է 979 կին ու մոտ 6 հազար տղամարդ:
Կանանց թիվը, ովքեր մասնակցել են քվեարկությանը, կազմել է շուրջ 10 տոկոս:

Ընտրատեղամասերում կանայք ու տղամարդիկ քվեարկել են առանձին: 20 կանայք, ովքեր պաշտոն են ստացել ընտրությունների արդյունքում, կազմում են երկրի ինքնակառավարման մարմինների տեղերի ընդամենը 1 տոկոսը, սակայն դա արդեն իսկ մեծ նվաճում է Սաուդյան Արաբիայի համար, որտեղ մինչ այս կանայք ընդհանրապես չեն մասնակցել ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս