
Փոխադարձ մեղադրանքներ. Սաակաշվիլին Ավակովին մեղադրում է կոռուպցիայի մեջ

Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը սպառնացել է իրեն Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
«Արսեն Ավակովը, լինելով ներքին գործերի նախարար, թույլ է տվել իրեն ինձ ոչ միայն վիրավորել, դա ինձ չի զարմացնում, ես կյանքում ամեն ինչ տեսել եմ, նա նաև իրեն թույլ է տվել ուղղակի սպառնալիքներ տեղալ»,- հայտարարել է Սաակաշվիլին ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված է եղել Բարեփոխումների ազգային նիստի արդյունքներին:
Բացի այդ՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ավակովը վերահսկում է ոչ պաշտոնական զինված խմբավորումների ու դրանք ֆինանսավորում է կոռուպցիոն եկամուտներից:
«Այդ մարդը, ով իրականում վերահսկում է ոչ պաշտոնական զինված խմբավորումները, դրանք ֆինանսավորում կոռուպցիոն եկամուտներից, ես հակված են նրա սպառնալիքները ոչ թե հանդեպ, ես նրանից չեմ վախենում, այլ ընդհանուր առմամբ հասարակության նկատմամբ, լուրջ ընդունել»,- հայտարարել է նա:
Սաակաշվիլին հույս է հայտնել, որ իրավապահ մարմիններում բարեփոխումները, որոնք իրականացվում են վրացական մոդելով, վերջնականապես կամրապնդվեն ու «կոռուպցիոներ նախարարը չպետք է դրանց որևէ առնչություն ունենա»:
https://www.youtube.com/watch?v=0_ZZN8p9O_Y