Անկարան ԴԱԻՇ-ին քիմիական զենքի համար բաղադրիչներ է մատակարում. թուրք պատգամավոր
Թուրք պատգամավոր Էրեն Էրդեմը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Թուրքիայի միջոցով ստացել են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները թունավոր զարին տեսակի նյութի արտադրման համար: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Քիմիական զենքի ստացման համար բաղադրիչները բերվել են Թուրքիայից, ապա հավաքվել Սիրիայում գտնվող ԴԱԻՇ-ի ճամբարում: Մենք այդ փաստը հաստատող տեսագրություններ ունենք: Դատախազությունը քրեական գործ էր հարուցել, որպեսզի ձերբակալի մեղավորներին ու պարզի կատարվածի բոլոր հանգամանքները:
Սակայն մեկ շաբաթ անց նշանակվեց այլ դատախազ, ու կասկածյալներն ազատ արձակվեցին: Նրանք լքել են Թուրքիայի տարածքը սիրիական սահմանով»,- հայտարարել է խորհրդարանականը: