Բաժիններ՝

Ընդդիմությունը արցունքաբեր գազ է կիրառել Կոսովոյի խորհրդարանում

Ընդդիմադիր պատգամավորները Կոսովոյի խորհրդարանի նիստի ժամանակ արցունքաբեր գազ են օգտագործել, հայտնում է Associated Press-ը:

Դա դարձել է կառավարության վրա ճնշում գործադրելու հերթական փորձը, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի Սերբիայի ու Չեռնոգորիայի հետ համաձայնագիրը, որը երաշխավորում է սերբ փոքրամասնության իրավունքը:
Խորհրդարանում լցված թունավոր գազը ստիպել է պատգամավորներին լքել սրահը, որտեղ տեղի էին ունենում քննարկումները:
Կոսովոյի ԶԼՄ-ները հայտնում են, որ խորհրդարանի նիստը կարող է վերսկսվել ավելի ուշ, սակայն այլ շենքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031