Բաժիններ՝

Ջրհեղեղը ողողել է ԱՄՆ Լուիզիանա նահանգը

Անձրևները, որոնք ԱՄՆ Լուիզիանա նահանգում հարուցել են ջրհեղեղ, ստիպել են ավելի քան 1300 մարդու հեռանալ իրենց տներից, հայտնում է TASS-ը:

Արտակարգ դրություն է հայտարարվել նահանգի 16 շրջանում: Բնակիչներին աջակցություն է տրամադրում ԱՄՆ Ազգային գվարդիան:

Առավել ծանր է վիճակը Բոսյեր շրջանում ու Լուիզիանայի նույնանուն քաղաքում: Այնտեղ պարտադրված տարհանման են ենթակա մոտ 3500 տների բնակիչներ:
Մարդկանց տեղավորում են ժամանակավոր տեղակայման վայրերում, նրանց ապահովելու են սնունդով, խմելու ջրով ու տաք ծածկոցներով:

Տեղումները աստիճանաբար տեղափոխվում են հարևան Արկանզաս ու Թեննեսի նահանգներ: Ներկայում փակ է երթևեկությունը որոշ ավտոմայրուղիներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031