Թրամփն ստացել է ևս մեկ նախկին ազդեցիկ մրցակցի աջակցությունը
Հանրապետական փրայմերիզների լիդեր, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն իր աջակցությունն է հայտնել Բեն Կարսոնը՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական ընտրությունների հավակնորդներից մեկը, որը դուրս էր եկել ընտրապայքարից մեկ շաբաթ առաջ, հայտնում է BBC-ն:
Այդկերպ, Կարսոնը դարձել է Թրամփի արդեն երկրորդ նախկին մրցակիցը, ով վերջինիս իր աջակցությունն է հայտնում փրայմերիզում անհաջողության մատնվելուց հետո:
Առաջինը Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին էր, որը դադարեցրեց իր նախագահական արշավը դեռ փետրվարի սկզբին:
2 շաբաթ առաջ Քրիստին շատերի համար անսպասելի հայտարարեց, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ մրցակցության ժամանակ ամենից մեծ շանսեր ունի հաղթելու Թրամփը ու հենց այդ պատճառով էլ պատրաստվում է նրան աջակցել:
Նախկին բժիշկ Բեն Կարսոնը մինչ օրս հայտարարել էր, թե հակված է Թրամփի թեկնածությանը, սակայն համակրում է նաև սենատոր թեդ Կրուսին:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կարսոնը ավելի ուշ պետք է պաշտոնապես հայտարարեր Թրամփին աջակցելու մասին, սակայն Թրամփը շտապել է այդ լուրն առաջինը հաղորդել: